Armenian ARMSCII Armenian
Կ-23292-09.06.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքով ուժը կորցրած ճանաչված դրույթները կիրառելի են այն անձանց նկատմամբ, որոնք հարկային եւ մաքսային մարմինների քննիչների հաստիքների վերացման դեպքում ունեն երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու իրավունք եւ չեն համաձայնել ներկայացված առաջարկությանը:

3. Հարկային եւ մաքսային մարմինների քննիչների հաստիքների վերացման հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատման դեպքում այդ մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձինք ձեռք են բերում երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու իրավունք՝ քննիչի եւ դատախազի 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու պայմանով: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ քննիչի, իսկ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ դատախազի պաշտոն զբաղեցրած անձի երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկը կատարվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով: