Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-488-08.04.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-99 oրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 4-րդ հոդվածի առաջին պարբերության երրորդ նախադասությունում «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Կանոնագրքի 65-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «կամ ավագային» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 3. Կանոնագրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասում 94-րդ հոդվածի 7-րդ մասում եւ 98-րդ հոդվածի 4-րդ մասում «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով:

ՀՈԴՎԱԾ 4. Կանոնագրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 125-րդ հոդվածի 3-րդ մասում «ավագների» բառը փոխարինել «սերժանտների» բառով:

ՀՈԴՎԱԾ 5. Կանոնագիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «126.3.» եւ «126.4.» հոդվածներով.

«ԳՆԴԻ (ԲՐԻԳԱԴԻ) ՍԵՐԺԱՆՏԸ

Հոդված 126.3. Գնդի (բրիգադի) սերժանտը խաղաղ եւ պատերազմական ժամանակ պատասխանատու է` գնդի (բրիգադի) ստորաբաժանումների սերժանտների ուսուցման, զինվորական դաստիարակության, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, գնդի (բրիգադի) ստորաբաժանումների սերժանտների հետ մարտական պատրաստության պարապմունքների որակով անցկացման, նրանց մասնագիտական պատրաստվածության աստիճանի բարձրացման համար:

Նա ենթարկվում է գնդի (բրիգադի) հրամանատարին եւ համարվում է ենթակա սերժանտների ու շարքային կազմի զինծառայողների անմիջական պետը:

Հոդված 126.4. Գնդի (բրիգադի) սերժանտը պարտավոր է`

- իր իրավասությունների սահմաններում իմանալ մարտական պատրաստության ղեկավար փաստաթղթերը, ենթականերից պահանջել դրանց ճիշտ կատարումը, մասնակցել գնդի մարտական պատրաստության պլանավորմանը եւ իրականացնել ենթակա սերժանտների մասնագիտական պատրաստության հաշվառում,

- իրականացնել ստորաբաժանումների սերժանտների ծառայողական գործնեության արդյունքների ամենամսյա ամփոփում եւ գրավոր զեկուցել գնդի հրամանատարին,

- գումարտակի եւ վաշտի սերժանտների հետ անցկացնել ցուցադրական (յուրաքանչյուր ուսումնական փուլում հիմնական առարկաներից մեկական), հրահանգչամեթոդական, գործնական եւ ստուգողական պարապմունքներ,

- իմանալ ստորաբաժանումների յուրաքանչյուր սերժանտի ազգանունը, անունը, հայրանունը, գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, մինչեւ ծառայությունը նրա զբաղմունքը, ընտանեական դրությունը, մարտական պատրաստությունում նրա հաջողություններն ու թերությունները,

- իր իրավասությունների սահմաններում իմանալ գնդի սպառազինությունը, ռազմական եւ այլ տեխնիկայի կառուցվածքն ու շահագործման կանոնները, տիրապետել տեխնիկական անվտանգության սահմանված կանոններին,

- ցուցաբերել օգնություն գումարտակների սերժանտներին` մարտական պատրատության պարապմունքների ճիշտ կազմակերպման նպատակով եւ վերահսկողություն սահմանել դրանց մեթոդապես ճիշտ անցկացման  նկատմամբ,

- իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ նոր եկած սերժանտների ժամանակին ու պատշաճ ընդունման, բաշխման ու բոլոր տեսակի բավարարումների ապահովման համար, ցուցաբերել օգնություն նրանց կայացման ուղղությամբ,

- օգնություն ցուցաբերել գնդում սերժանտական խորհուրդների ձեւավորման եւ դրանց աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ,

- իր իրավասությունների սահմաններում սահմանել վերահսկողություն գումարտակներում եւ առանձին վաշտերում մարտական պատրաստությունից անցկացվող պարապմունքների նկատմամբ,

- պահանջել ստորաբաժանումների սերժանտներից ու շարքային կազմի զինծառայողներից` ապահովել զինվորական կարգապահությունը, օրվա կարգացուցակի եւ ծառայողական ժամանակի ճշգրիտ պահպանումը, գնդի հրամանատարին անմիջապես զեկուցել զինվորական կարգապահության խախտումների, ինչպես նաեւ ստորաբաժանումների սերժանտների եւ շարքային կազմի զինծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի ու խրախուսանքների, ենթակաների դիմումների վերաբերյալ,

- պահանջել ստորաբաժանումների սերժանտներից եւ շարքային կազմի զինծառայողներից անվտանգության կանոնների պահպանումը պարապմունքների անցկացման, հրաձգության, զորավարժությունների ու առօրյա աշխատանքների կատարման ժամանակ,

- մասնակցել գնդում անցկացվող սպորտ-մասսայական միջոցառումներին,

- շաբաթվա մեջ մեկ անգամ վերահսկել գումարտակներում եւ առանձին վաշտերում անցկացվող առավոտյան մարզանքը, առավոտյան ստուգումն ու երեկոյան անվանականչը,

- իրականացնել վերահսկողություն գնդի օրվա վերակարգում ներգրավված սերժանտների եւ շարքային կազմի զինծառայողներին նախապատրաստման ու ծառայության կրման նկատմամբ, շաբաթական ոչ պակաս, քան մեկ անգամ գնդի հրամանատարի ցուցումով ստուգել ստորաբաժանումների սերժանտների եւ շարքային կազմի զինծառայողների կողմից ծառայության իրականացումը:»:

ՀՈԴՎԱԾ 6. Կանոնագրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասում «ավագների» բառը փոխարինել «վաշտերի սերժանտների» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Կանոնագիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «140.3.» եւ «140.4.» հոդվածներով.

« ԳՈՒՄԱՐՏԱԿԻ (ԴԻՎԻԶԻՈՆԻ) ՍԵՐԺԱՆՏԸ

Հոդված 140.3. Գումարտակի (դիվիզիոնի) սերժանտը խաղաղ եւ պատերազմական ժամանակ պատասխանատու է գումարտակի (դիվիզիոնի) ստորաբաժանումների սերժանտների ուսուցման, զինվորական դաստիարակության, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, ստորաբաժանումների սերժանտների կողմից մարտական պատրաստության պարապմունքների որակով անցկացման, նրանց մասնագիտական պատրաստվածության պատշաճ ապահովման, ստորաբաժանումների սերժանտների ու շարքային կազմի զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության եւ նրանց արտաքին տեսքի համար:

Գումարտակի (դիվիզիոնի) սերժանտը ենթարկվում է գումարտակի հրամանատարին, իսկ ստորաբաժանումների սերժանտների հետ տարվող աշխատանքի հարցերով` գնդի (բրիգադի)  սերժանտին եւ համարվում է գումարտակի (դիվիզիոնի) ստորաբաժանումների սերժանտների ու շարքային կազմի զինծառայողների անմիջական պետը:

Հոդված 140.4. Գումարտակի (դիվիզիոնի) սերժանտը պարտավոր է`

- մասնակցել գումարտակի (դիվիզիոնի) մարտական պատրաստության պլանավորմանը եւ իրականացնել ստորաբաժանումների սերժանտների մասնագիտական պատրաստության հաշվառում,

- ստորաբաժանումների սերժանտների հետ անցկացնել ցուցադրական, հրահանգչամեթոդական, գործնական եւ ստուգողական պարապմունքներ,

- իմանալ ստորաբաժանումների յուրաքանչյուր սերժանտի ազգանունը, անունը, հայրանունը, գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները,  մինչեւ ծառայությունը  նրա զբաղմունքը, ընտանեական դրությունը, մարտական պատրաստությունում նրա հաջողություններն ու թերությունները,

- իր իրավասությունների սահմաններում իմանալ գումարտակի (դիվիզիոնի) սպառազինությունը, ռազմական եւ այլ տեխնիկայի կառուցվածքն ու շահագործման կանոնները, տիրապետել տեխնիկական անվտանգության սահմանված կանոններին,

- օգնություն ցուցաբերել գումարտակում սերժանտական ենթախորհրդի ձեւավորման եւ դրա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ,

- իր իրավասությունների սահմաններում մասնակցել սպառազինության, ռազմական եւ այլ տեխնիկայի նախապատրաստմանը զորավարժություններին եւ պարապմունքներին,

- ցուցաբերել օգնություն ստորաբաժանումների սերժանտներին` մարտական պատրատության պարապմունքների ճիշտ կազմակերպման նպատակով եւ վերահսկողություն սահմանել դրանց մեթոդապես ճիշտ անցկացման  նկատմամբ,

- իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ նոր եկած սերժանտների ժամանակին ու պատշաճ ընդունման, բաշխման ու բոլոր տեսակի բավարարումների ապահովման համար, ցուցաբերել օգնություն նրանց կայացման ուղղությամբ,

- իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ գումարտակի (դիվիզիոնի) ուսումնանյութական եւ տեխնիակական բազայի կատարելագործման ու սարքին պահելու ուղղությամբ,

- իր իրավասությունների սահմաններում սահմանել վերահսկողություն վաշտերում մարտական պատրաստությունից անցկացվող պարապմունքների նկատմամբ,

- պահանջել ստորաբաժանումների սերժանտներից ու շարքային կազմի զինծառայողներից` ապահովել զինվորական կարգապահությունը, օրվա կարգացուցակի եւ ծառայողական ժամանակի ճշգրիտ պահպանումը, գումարտակի հրամանատարին անմիջապես զեկուցել զինվորական կարգապահության խախտումների, ինչպես նաեւ ստորաբաժանումների սերժանտների եւ շարքային կազմի զինծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի ու խրախուսանքների, ենթակաների դիմումների վերաբերյալ,

- պահանջել ստորաբաժանումների սերժանտներից ու շարքային կազմի զինծառայողներից` ապահովել անվտանգության կանոնների պահպանումը պարապմունքների անցկացման, հրաձգության, զորավարժությունների ու առօրյա աշխատանքների կատարման ժամանակ,

- յուրաքանչյուր ամիս ստորաբաժանումների սերժանտների հետ անցկացնել արդյունքների ամփոփում` մարտական պատրաստության, ծառայողական գործունեության, զինվորական կարգապահության վերաբերյալ եւ արդյունքների մասին զեկուցել գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարին ու գնդի (բրիգադի) սերժանտին,

- մասնակցել գումարտակում սպորտ-մասսայական միջոցառումների անցկացմանը,

- շաբաթվա մեջ մեկ անգամ վերահսկել վաշտերում անցկացվող վերկացը, առավոտյան մարզանքը, առավոտյան ստուգումն ու երեկոյան անվանականչը,

- իրականացնել վերահսկողություն գումարտակի (դիվիզիոնի) օրվա վերակարգում ներգրավված ենթակա անձնակազմի նախապատրաստման եւ ծառայության կրման նկատմամբ, ինչպես նաեւ շաբաթական ոչ պակաս, քան մեկ անգամ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարի ցուցումով անձամբ ստուգել ստորաբաժանումներում սերժանտների ու շարքային կազմի զինծառայողների կողմից  ծառայության իրականացումը:»:

ՀՈԴՎԱԾ 8. Կանոնագրքի 150-րդ հոդվածի 1-ին մասում «(անձնախմբերի, ավագների)» բառերը փոխարինել «(ջոկերի սերժանտների)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 9. Կանոնագրքի 151-րդ հոդվածին նախորդող վերնագրում «ԱՎԱԳԸ» բառը փոխարինել «ՍԵՐԺԱՆՏԸ» բառով:

ՀՈԴՎԱԾ 10. Կանոնագրքի 151-րդ հոդվածում «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով:

ՀՈԴՎԱԾ 11. Կանոնագրքի 152-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունում «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով.

2) 8-րդ մասում «ղեկավարել» բառից առաջ լրացնել «որպես պարտադիր զինծառայող ամեն օր, իսկ որպես պայմանագրային զինծառայող` շաբաթական ոչ պակաս, քան մեկ անգամ անձամբ» բառերը.

3) 9-րդ եւ 20-րդ մասերում «հրամանատարների տեղակալներից» բառերից հետո լրացնել «(դասակների սերժանտներից)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 12. Կանոնագրքի 153-րդ հոդվածին նախորդող վերնագրում «ՏԵՂԱԿԱԼԸ» բառից հետո լրացնել «( ԴԱՍԱԿԻ ՍԵՐԺԱՆՏԸ)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 13. Կանոնագրքի 153-րդ հոդվածում`

1) առաջին նախադասությունում «հրամանատարի տեղակալը» բառերից հետո լրացնել «(դասակի սերժանտը)» բառերը.

2) երկրորդ նախադասությունում «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով:

ՀՈԴՎԱԾ 14. Կանոնագրքի 154-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունում «հրամանատարի տեղակալը» բառերից հետո լրացնել «(դասակի սերժանտը)» բառերը.

2) 3-րդ մասում «հրամանատարների» բառից հետո լրացնել «(ջոկերի սերժանտների)» բառերը.

3) 6-րդ մասում «անցկացնել» բառից առաջ լրացնել «շաբաթական ոչ պակաս, քան երկու անգամ դասակում ներկա լինել երեկոյան ստուգմանը, իսկ վերկացին անձամբ» բառերը.

4) 9-րդ մասում «ենթակաները» բառից հետո լրացնել «, իսկ առավոտյան ծառայության ներկայանալիս վաշտի հերթապահից ճշտել ենթակա անձնակազմի կարգապահության եւ առողջական վիճակի, ստացած առաջադրանքների մասին» բառերը.

5) 11-րդ մասում «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով:

ՀՈԴՎԱԾ 15. Կանոնագրքի 155-րդ հոդվածին նախորդող վերնագրում «ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ» բառից հետո լրացնել «( ՋՈԿԻ ՍԵՐԺԱՆՏԸ)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 16. Կանոնագրքի 155-րդ հոդվածում`

1) առաջին նախադասությունում «հրամանատարը» բառից հետո լրացնել «(ջոկի սերժանտը)» բառերը.

2) երկրորդ նախադասությունում «եւ նրա տեղակալին (խմբի ավագին)» բառերը փոխարինել «դասակի սերժանտին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 17. Կանոնագրքի 156-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունում «հրամանատարը» բառից հետո լրացնել «(ջոկի սերժանտը)» բառերը.

2) 10-րդ մասում «հրամանատարի տեղակալին (անձնախմբի ավագին)» բառերը փոխարինել «սերժանտին» բառով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասեր`

«- շաբաթական ոչ պակաս, քան երեք անգամ ջոկում ներկա լինել երեկոյան ստուգմանը, իսկ վերկացին անձամբ անցկացնել ջոկի անձնակազմի առավոտյան ստուգում.

- առավոտյան ծառայության ներկայանալիս վաշտի հերթապահից ճշտել ենթակա անձնակազմի կարգապահության եւ առողջական վիճակի, ստացած առաջադրանքների մասին:»:

ՀՈԴՎԱԾ 18. Կանոնագրքի 157-րդ հոդվածի երկրորդ նախադասությունում «հրամանատարին» բառից հետո լրացնել «(ջոկի սերժանտին)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 19. Կանոնագրքի 164-րդ հոդվածի երրորդ եւ չորրորդ պարբերություններում «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով:

ՀՈԴՎԱԾ 20. Կանոնագրքի 173-րդ հոդվածի`

1) առաջին եւ երկրորդ պարբերություններում «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով.

2) չորրորդ պարբերությունում «Պահեստային» բառը փոխարինել «Պահասենյակի եւ զինաբուրգի պահեստային» բառերով, իսկ «(արկղիկում)» բառից հետո լրացնել «, իսկ զենքի (սպառազինության) հետ կրվող զինամթերքի արկղերի պահեստային բանալիները պահվում են զենքի պահասենյակում` առանձին պարկով, որը կնքվում է ստորաբաժանման հրամանատարի կնիքով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 21. Կանոնագրքի 174-րդ հոդվածի առաջին պարբերության չորրորդ նախադասությունում եւ երկրորդ պարբերությունում, 189-րդ հոդվածի առաջին պարբերության առաջին նախադասությունում, 198-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում եւ 200-րդ հոդվածում «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով:

ՀՈԴՎԱԾ 22. Կանոնագրքի 233-րդ հոդվածում «եւ վաշտի ավագի» բառերը փոխարինել «(դասակների սերժանտների) եւ վաշտի սերժանտի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 23. Կանոնագրքի 235-րդ հոդվածում`

1) առաջին նախադասությունում «հրամանատարների տեղակալները (ջոկերի հրամանատարները)» բառերը փոխարինել «եւ ջոկերի սերժանտները» բառերով.

 2) երկրորդ նախադասությունում «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով.

3) երրորդ նախադասությունում «ավագի հրամանով դասակների հրամանատարների տեղակալները եւ ջոկերի հրամանատարները» բառերը փոխարինել «սերժանտի հրամանով դասակների եւ ջոկերի սերժանտները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 24. Կանոնագրքի 236-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Առավոտյան ստուգման ընթացքում ջոկերի հրամանատարները (ջոկերի սերժանտները) ապահովում են թերությունների վերացումը եւ ստուգման արդյունքների մասին զեկուցում դասակների հրամանատարների տեղակալներին (դասակմերի հրամանատարներին), իսկ վերջիններս` վաշտի սերժանտին:»:

ՀՈԴՎԱԾ 25. Կանոնագրքի 237-րդ հոդվածում`

1) առաջին պարբերության առաջին նախադասությունում «ավագի կամ դասակների հրամանատարների տեղակալներից» բառերը փոխարինել «սերժանտի կամ դասակների սերժանտներից որեւէ» բառերով.

2) առաջին պարբերության երրորդ նախադասությունում «հրամանատարների տեղակալները (ջոկերի հրամանատարները)» բառերը փոխարինել «եւ ջոկերի սերժանտները» բառերով.

3) առաջին պարբերության չորրորդ նախադասությունում «ավագին» բառը փոխարինել «վաշտի սերժանտին» բառերով.

4) երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով.

5) երկրորդ պարբերության երրորդ նախադասությունում «հրամանատարի տեղակալը» բառերը փոխարինել «սերժանտը» բառով.

6) երրորդ պարբերության առաջին նախադասությունում «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով.

7) երրորդ պարբերության երրորդ նախադասությունում «հրամանատարները» բառը փոխարինել «սերժանտները» բառով.

8) չորրորդ պարբերության առաջին նախադասությունում «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով:

ՀՈԴՎԱԾ 26. Կանոնագրքի 241-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «հրամանատարները եւ դասակի հրամանատարների տեղակալները» բառերը փոխարինել «եւ դասակների սերժանտները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 27. Կանոնագրքի 243-րդ հոդվածի առաջին պարբերությունում «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով, իսկ «հրամանատարների տեղակալներից» բառերը փոխարինել «սերժանտներից որեւէ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 28. Կանոնագրքի 246-րդ հոդվածի չորրորդ պարբերության երկրորդ նախադասությունում «հրամանատարների տեղակալները» բառերը փոխարինել «սերժանտները» բառով:

ՀՈԴՎԱԾ 29. Կանոնագրքի 247-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «հրամանատարների տեղակալները» բառերը փոխարինել «սերժանտները» բառով, իսկ «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով:

ՀՈԴՎԱԾ 30. Կանոնագրքի 249-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով:

ՀՈԴՎԱԾ 31. Կանոնագրքի 256-րդ հոդվածի երրորդ պարբերության առաջին նախադասությունում «վաշտի ավագի» բառերը փոխարինել «վաշտի սերժանտի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 32. Կանոնագրքի 274-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով, իսկ «հրամանատարի տեղակալը» բառերը փոխարինել «սերժանտը» բառով:

ՀՈԴՎԱԾ 33. Կանոնագրքի 275-րդ հոդվածի առաջին պարբերությունում`

1) 1-ին մասում «հրամանատարների տեղակալները» բառերը փոխարինել «սերժանտները» բառով,

2) 2-րդ մասում «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով:

ՀՈԴՎԱԾ 34. Կանոնագրքի 306-րդ հոդվածի երրորդ նախադասությունում «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով:

ՀՈԴՎԱԾ 35. Կանոնագրքի 307-րդ հոդվածում`

1) առաջին պարբերության առաջին նախադասությունում «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով,

2) առաջին պարբերության երկրորդ նախադասությունում «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով,

3) հինգերորդ պարբերությունում «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով:

ՀՈԴՎԱԾ 36. Կանոնագրքի 308-րդ հոդվածի`

1) առաջին պարբերությունում.

ա. 4-րդ մասում «ավագի» բառը փոխարինել «վաշտի սերժանտի» բառերով.

բ. 5-րդ եւ 10-րդ մասերում «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով,

գ. 9-րդ եւ 16-րդ մասերում «ավագի» բառը փոխարինել «սերժանտների» բառով,

դ. 12-րդ մասում «ավագից» բառը փոխարինել «սերժանտից» բառով.

2) երրորդ պարբերությունում «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով:

ՀՈԴՎԱԾ 37. Կանոնագրքի 309-րդ հոդվածի երկրորդ նախադասությունում եւ 311-րդ հոդվածի երկրորդ պարբերության 9-րդ կետում «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով:

ՀՈԴՎԱԾ 38. Կանոնագրքի 315-րդ հոդվածի առաջին պարբերության 11-րդ կետում «ավագների» բառը փոխարինել «սերժանտների» բառով:

ՀՈԴՎԱԾ 39. Կանոնագրքի 347-րդ հոդվածի առաջին պարբերությունում «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով:

ՀՈԴՎԱԾ 40. Կանոնագրքի 352-րդ հոդվածի`

1) առաջին պարբերության երկրորդ նախադասությունում «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով.

2) վեցերորդ պարբերությունում`

ա. առաջին նախադասությունում «ավագի» բառից առաջ լրացնել «անձնախմբի» բառը,

բ. երրորդ նախադասությունում «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով:

ՀՈԴՎԱԾ 41. Կանոնագրքի 357-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով:

ՀՈԴՎԱԾ 42. Կանոնագրքի 359-րդ հոդվածի առաջին պարբերության առաջին եւ երկրորդ նախադասություններում «վաշտի ավագի» բառերը փոխարինել «վաշտի սերժանտի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 43. Կանոնագրքի 407-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «ավագները» բառը փոխարինել «սերժանտները» բառով:

ՀՈԴՎԱԾ 44. Կանոնագրքի 437-րդ հոդվածի առաջին նախադասությունում «ավագին» բառը փոխարինել «վաշտի սերժանտին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 45. Կանոնագրքի 12-րդ հավելվածում`

1) վաշտի հիվանդների գրանցման գրքում «ավագ» բառը փոխարինել «սերժանտ» բառով,

2) վաշտի զենքի եւ զինամթերքի բացթողման գրքի ծանոթության`

ա. 1-ին կետի առաջին նախադասությունում «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով, իսկ «վաշտի ավագի» բառերը փոխարինել «վաշտի սերժանտի» բառերով,

բ. 1-ին կետի երկրորդ նախադասությունում «հրամանատարի տեղակալը» բառերից հետո լրացնել «(դասակի սերժանտը)» բառերը,

գ. 2-րդ կետում «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով,

3) վերակարգի թերթիկում «դասակի հրամանատարի տեղակալ» բառերից հետո լրացնել «(դասակի սերժանտ)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 46. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային սերժանտական համակարգի կայացման եւ ընդլայնման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն միջազգային չափորոշիչներին համապատասխան ստեղծել արհեստավարժ պայմանագրային սերժանտական համակարգ, որի մի մասը նախատեսվում է իրականացնել գործող կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնների փոփոխության հիման վրա, իսկ մի մասն էլ` սերժանտական նոր պաշտոնների ներդրմամբ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ապահովել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային սերժանտական համակարգի կայացումը եւ հետագա զարգացումը` որպես հրամանատարական առաջնային օղակ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծով սահմանվում են նոր ստեղծվող գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի սերժանտի պարտականությունները, վաշտի ավագ, դասակի հրամանատարի տեղակալ եւ ջոկի հրամանատար պաշտոնները փոխարինվում են համապատասխանաբար վաշտի, դասակի եւ ջոկի սերժանտների պաշտոններով, հստակեցվում են վերջիններիս պարտականությունները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրության, իրավաբանական եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունների կողմից: Նախագծի մշակմանը մասնակցել են`

Կարեն Միրզոյան,

Արա Պետրոսյան,

Սասուն Սիմոնյան:

6. Ակնկալվող արդյունքը

Ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման, կրտսեր հրամանատարների դերի բարձրացման, պարտականությունների հստակեցման, ենթակա անձնակազմի ճշգրիտ կառավարման գործընթացները:

7. Այլ տեղեկություններ չկան: