Armenian ARMSCII Armenian
Կ-3123-22.06.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը «նախարարը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալների» բառերով.

2) 9-րդ մասը «առաջարկությամբ» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: