Armenian ARMSCII Armenian
Պ-320-29.06.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածի 43-րդ պարբերությունում՝ «հինգհարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ հասցեում ՀԴՄ-ներով արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները տրամադրում է պետական եկամուտների կոմիտեն:» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 44-րդ պարբերությունում՝ «հազարապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ հասցեում ՀԴՄ-ներով արձանագրված շրջանառության 1 տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները տրամադրում է պետական եկամուտների կոմիտեն չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրա կանացնող տեսչական մարմնի եւ հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով:» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47-րդ պարբերությամբ.

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 17.3 – րդ մասով նախատ եսված ցուցանակի վնասման, թաքցնելու կամ դրա տեսանելիությունը նվազեցնելու կամ խոչընդոտելու դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 188-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո կրկի ն իրականացված ստուգմամբ չկատարելը՝

«առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի իրացման շրջանառության 0.5 տոկոսի չափով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: