Armenian ARMSCII Armenian
Կ-343-19.07.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» Կոնվենցիան ՝ կից վերապահումով :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման բնագավառում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է 2018թ. սեպտեմբերի 28-ին:

Կոնվենցիայի նպատակն է զարգացնել համագործակցությունը խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետագա հետազոտման եւ օգտագործման բնագավառում, ինչպես նաեւ տիեզերական տեխնիկայի եւ տիեզերական տեխնոլոգիաների կիրառումը ի շահ Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների ժողովուրդների:

Կոնվենցիան ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ուզբեկստանի Հանրապետության կողմից:

Կոնվենցիան ուժի մեջ է մտնում ստորագրած Կողմերի՝ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2019թ. մայիսի 22-ին՝ Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ուզբեկստանի Հանրապետության համար:

2018թ. սեպտեմբերի 28-ին ստորագրված «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման բնագավառում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիայի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:


ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Շավարշ Քոչարյան

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիան չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ առաջացնելու դեպքում ենթակա է վավերացման:

Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ՝
ԷՄԻԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» ԱՊՀ կոնվենցիայի նախագծի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» ԱՊՀ կոնվենցիայի նախագծի (այսուհետ՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն՝ միջպետական նախագծերի եւ ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է շահագրգիռ կողմերի կողմից՝ բյուջեներով նախատեսված միջոցների եւ արտաբյուջետային աղբյուրների հաշվին:

Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ Կոնվենցիայի վավերացումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, եթե դրանք իրականացվեն բյուջեներով նախատեսված ոլորտային ընդհանուր հատկացումների շրջանակներում:

Միաժամանակ Կոնվենցիայում եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ


ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոնայք


Ի պատասխան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2021 թվականի հունիսի 22-ի 01/15.1/3677-2021 թվակիր գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի 02/06.5/18499-2019 թվակիր հանձնարարականի՝ հայտնում ենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման բնագավառում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիայով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ (ԴՐԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ) ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» Կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 34-րդ կետի կատարման անհրաժեշտությունից, որը մեծապես կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը տիեզերական ոլորտում:

Կոնվենցիայի նպատակն է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման, տիեզերական տեխնիկայի եւ տեխնոլոգիաների զարգացման եւ կիրառման ոլորտներում բազմակողմ համագործակցության հիմնումը, ինչպես նաեւ այդ նպատակներով պատշաճ կազմակերպչական-իրավական հիմքի ստեղծումը:

Կոնվենցիայի ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործունեության համակարգումն իրականացվում է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին հադիսացող՝ Տիեզերքի հարցերով միջպետական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կողմից:

Կոնվենցիան վավերացնելու (դրան միանալու) հիմնական նպատակը՝ Խորհրդի լիիրավ անդամ դառնալն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը Խորհրդում ունի միայն դիտորդի կարգավիճակ, ինչի հետեւանքով երկիրն իրավունք չունի մասնակցելու քվեարկություններին կամ ծանրակշիռ ձայն ունենալ Խորհրդի նիստերի շրջանակում որոշումներ կայացնելիս:

Կոնվենցիայի հիման վրա 2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրվել է «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» Համաձայնագիրը:

ԱՊՀ Կոնվենցիան սահմանում է համագործակցության հետեւյալ շրջանակները.

- Հենքային եւ կիրառական տիեզերական հետազոտություններ, ներառյալ՝ աստրոֆիզիկական հետազոտությունները, մոլորակների եւ աստերոիդ-գիսաստղային վտանգի ուսումնասիրությունը,

- Երկրի հեռավար զոնդավորում տիեզերքից,

- կոորդինատային-ժամանակային եւ նավիգացիոն ապահովում,

- տիեզերական աղբի օգտահանման խնդրի լուծում,

- աստերոիդ-գիսաաստղային սպառնալիքի կանխարգելում,

- տիեզերական գործունեություն իրականացնելիս շրջակա միջավայրի էկոլոգիական անվտանգության եւ պաշտպանության ապահովում,

- տիեզերական տեխնիկայի եւ տիեզերական ենթակառուցվածքի հետ կապված գիտատեխնիկական, փորձարարակոնստրուկտորական, փորձարարատեխնոլոգիական եւ այլ աշխատանքներ,

- օդանավավարվող տիեզերական թռիչքներ,

- համապատասխան ծառայությունների տրամադրում եւ օգտագործում,

- տիեզերական ոլորտի համար կադրերի նախապատրաստում եւ վերապատրաստում

- տիեզերական գործունեության ոլորտում Կողմերի ազգային նորմատիվ իրավական եւ տեխնիկական փաստաթղթերի ներդաշնակեցում:

Տվյալ Կոնվենցիայի շրջանակներում հնարավորություն կընձեռվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտներում: Այն հնարավորություն կտա նաեւ տիեզերական գործունեության արդյունքներն օգտագործել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում, պաշտպանել տիեզերական միջավայրը, կանխարգելել եւ հսկել տիեզերական աղբի կուտակումը, իրականացնել բնական պաշարների հետազոտություններ, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների վերահսկում:

«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» Կոնվենցիան ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին եւ ենթակա է պարտադիր վավերացման:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» Կոնվենցիայի վավերացումը գտնում ենք նպատակահարմար:

«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» Կոնվենցիայի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Կարծիքներ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում
Գրություն