Armenian ARMSCII Armenian
Պ-3502-02.08.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածը «որսորդական զենք» բառերը փոխել «քաղաքացիական զենք» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը «որսորդական» բառը փոխել «քաղաքացիական» բառով:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածը «որսորդական ողորկափող եւ ակոսավոր հրազեն, որսորդական» բառերը փոխել «քաղաքաքացիական» բառով:

Հոդված 4. Օրենքի 21.1-րդ հոդվածի 5-րդ կետը «որսորդական ակոսավոր» բառերը փոխել «քաղաքացիական ակոսափող» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից: