Armenian ARMSCII Armenian
Պ-3508-02.08.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի օգոստոսի 8-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ օրենք) 26-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է 5 տարի ժամկետով» բառերը:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի

«1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը՝

1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
4. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրություն
ԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ

2) լրացնել նոր՝ 11-րդ կետով.
 
11. Ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն
ԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ

3) լրացնել նոր՝ 12-րդ կետով.

12. Հրաձգարանի գործարկում
ԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ

4) լրացնել նոր՝ 13-րդ կետով.

13. Զենքի հարդարում
ԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ընդունվելուց հետո 6 ամիս անց: