Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5433-18.06.2014-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք)  44-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 44. Համայնքի ղեկավարի գործունեությունը գյուղատնտեսության բնագավառում

1. Համայնքի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

1) կատարում է համայնքային սեփականություն համարվող ոռոգման ցանցերի շահագործումը, դրանց շինարարությունը եւ վերանորոգումը.

2) համաքաղաքային կանոններին համապատասխան տալիս է Երեւան քաղաքի եւ քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն եւ կատարում է դրանց ամենամյա հաշվառում:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետեւյալ կամավոր լիազորությունները.

1) աջակցում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը.

2) աջակցում է տոհմային եւ սերմնաբուծական աշխատանքներին.

3) կազմակերպում է ագրարային կանոնների պահպանման աշխատանքները:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 44.1-րդ հոդվածով

«44.1. Համայնքի ղեկավարի գործունեությունը անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում

1. Համայնքի ղեկավարը, անասնաբուժության բնագավառում որպես պարտադիր լիազորություն, կատարված անասնահակահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն է  տրամադրում լիազոր մարմնին:

2. Համայնքի ղեկավարը անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում իրականացնում է պետության պատվիրակած հետեւյալ լիազորությունները.

1) աջակցում է անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրի իրականացման աշխատանքներին,

2) անասնահամաճարակային իրավիճակից ելնելով` ըստ վարակման ռիսկի, սահմանազատում է արոտավայրերը եւ ջրելատեղերը` անհրաժեշտության դեպքում սահմանափակելով կամ արգելելով դրանց օգտագործումը.

3) աջակցում է անասնաբուժական ծառայության աշխատանքներին, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման եւ վերացման միջոցառումներին, կենդանիների դիակների, խոտանման ենթակա կենդանական ծագման մթերքի եւ հումքի մեկուսացման, վնասազերծման եւ ոչնչացման, տարածքների ախտահանման, օրգանական ծագման կենդանական թափոնների տեղադրման, պահման եւ այդ տարածքներ կենդանիների մուտքի արգելման, անասնաբուժական հսկողությամբ կենդանիների կենտրոնացված սպանդի,  կենդանական ծագման հումքի եւ մթերքի հավաքման, պահեստավորման աշխատանքներին.

4) աջակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների եւ մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներին.

5) աջակցում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման եւ գրանցման, ինչպես նաեւ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված՝ կենդանիների անձնագրերի, կենդանիների հաշվառման եւ անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարման աշխատանքներին»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սննդամթերքի անվտանգության մասին» եւ  «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին»
ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» եւ «Տեղա»կան  ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական  ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Կերի մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտան»գու»թյան պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Սննդամթերքի անվտանգության մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին», «Տեղա»կան  ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական  ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Կերի մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքների  նախագծերի ընդունումը պայմանավորված է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում, ինչպես նաեւ կերի անվտանգության բնագավառի   լիազոր մարմնի (այսուհետ՝ Ծառայություն) կառավարման համակարգի, նպատակների  եւ խնդիրների, իրավասությունների շրջանակների, վերապահված գործառույթների եւ լիազորությունների հստակեցմամբ, պետական վերահսկողության ապահովման կազմակերպական, տնտեսական, իրավական ու ֆինանսական հիմքերը սահմանելու, ինչպես նաեւ լիազոր մարմնի հետ կապված այլ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:

Վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է նաեւ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի N 299,  2010 թվականի հունիսի 18-ի
N 317 եւ N 318, 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 եւ 881  որոշումների, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի N 995-Ա որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսված ԵՄ 178/2002, 853/2004, 852/2004, 882/2004 կանոնակարգերի եւ 2000/29 դիրեկտիվի ներդրման պահանջով:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս հստակեցված չեն լիազոր մարմնի նպատակներն ու խնդիրները, վերապահված իրավասությունների իրականացման գործընթացները, ամբողջական չէ ՀՀ օրենքներով եւ իրավական այլ ակտերով նախատեսված մի շարք գործառույթների արտացոլումը, ինչպես նաեւ ամբողջական կանոնակարգված չէ վերահսկողության իրավական դաշտը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն իրավական ակտերի ընդունման նպատակն է ոլորտի օրենսդրությունը Մաքսային միության օրենսդրության դրույթներին համապատասխանեցնելը: Միժամանակ կարգավորվում են այնպիսի հարցեր որոնք գործնականում առկա են սակայն գործող օրենսդրությամբ չեն կանոնակարգվում, ինչպես նաեւ այնպիսի հարցեր որոնք դուրս են մնացել օրենսդրական կարգավորման դաշտից:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտերի նախագծերի ընդունման դեպքում՝