Armenian ARMSCII Armenian
Կ-416-27.10.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի`

1) 2-րդ պարբերությունում`

ա. «1001 91 200 0» թվից հետո լրացնել «1002 10 000 0» թիվը,

բ. «1003 10 000 0» թվից հետո լրացնել «1004 10 000 0» եւ «1008 60 000 0» թվերըը:

2) Ցանկի`

ա. 0407191100 տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ եւ լրացնել նոր տողերով
0407 11 000 0 տնային հավերի բեղմնավորված ձվեր ինկուբացիայի համար
0407 19 բեղմնավորված ձվեր ինկուբացիայի համար, այլ
0511 10 000 0 ցուլի սերմնահեղուկ
0511 99 852 սաղմեր
0511 99 853 Սերմնահեղուկ

բ. 1001 91 200 0 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`

1002 10 000 0 Աշորա (սերմացու)

գ. 1003 10 000 0 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`

1004 10 000 0 Վարսակ (սերմացու)

դ. 1005 10 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`

1008 60 000 0 Տրիտիկալե
1109 00 000 0 Ցորենի սոսնձանյութ` չոր կամ հում

ե. 1212 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
1504 20 900 0 ձկան ճարպ, յուղ եւ դրա զտամասերը` բացի լյարդի ճարպից, այլ

զ. 170114 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
2303 10 900 0 օսլայի արտադրության մնացորդներ եւ նույնանման մնացորդներ, այլ

է. 3207100000 տողից հետո լրացնել լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`

3403 11 000 0 Միջոցներ տեքստիլ նյութերի, կաշիների, մորթիների եւ այլ նյութերի մշակման համար

ը. 4001 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
4007 00 000 0 Վուլկանացված ռետինե թելեր եւ կորդ

թ. 4406 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`

4503 10 100 0 Բնական խցանից պատրաստված խցաններ եւ խցափակիչներ, գլանաձեւ
4503 10 900 0 Բնական խցանից պատրաստված խցաններ եւ խցափակիչներ, այլ

ժ. 4801 00 000 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`

4811 51 000 9 թուղթ եւ ստվարաթուղթ` պատվածքով, ներծծված կամ պլաստմասսայով (բացառությամբ սոսինձների) մակաշերտված, սպիտակեցրած, 1 մԱ-ի համար 150 գ-ից ավելի զանգվածով, այլ
4819 20 000 0 ծալովի ստվարաթղթե տուփեր, արկղեր եւ տուփեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից
4821 10 100 0 Ամեն տեսակի պիտակներ եւ ապրանքանիշեր` թղթից կամ ստվարաթղթից, տպված, ինքնակպչուն
4822 Գլանակոճեր, կոճեր, մասրաներ եւ նույնանման բռնիչներ` թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից (ծակոտած կամ չծակոտած, ամրանավորված կամ չամրանավորված)

ժա. 4904 00 000 0 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
5101 Բուրդ` չենթարկած սանդերքագզման կամ սանրագզման
5102 Կենդանիների մազ` բարակ կամ կոշտ, սանդերքագզման կամ սանրագզման չենթարկած

ժբ. 5104 00 000 0 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
5105 Բուրդ եւ կենդանիների բարակ կամ կոշտ մազ` սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված (ներառյալ սանրագզման ենթարկված բրդի կտորտանքը)

ժգ. 5108 տողը շարադրել հետյալ խմբագրությամբ`
5108 Մանվածք կենդանիների բարակ մազից (ապարատային կամ սանրային մանման) չբաժնեծրարած մանրածախ վաճառքի համար

ժդ. 520100 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
5202 Բամբակյա մանրաթելի մնացուկներ (ներառյալ մանվածքային մնացուկները եւ փխրունացրած հումքը)

ժե. 5205 տողը շարադրել հետյալ խմբագրությամբ`
5205 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)` բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված

ժզ. 5206 տողը շարադրել հետյալ խմբագրությամբ`
5206 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)` բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ` մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված

ժը. 5503 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
5504 Արհեստական մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում չանցած
5505 Քիմիական մանրաթելերի մնացուկներ (ներառյալ` սանրային քոլքը, մանվածքային մնացուկները եւ փխրունացրած հումքը)
5506 Սինթետիկ մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում անցած
5507 00 000 0 Արհեստական մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում անցած

ժթ. 60 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
6310 Լաթեր` օգտագործված կամ նոր, թոկերի, պարանների, ճոպանների ու մետաղաճոպանների կտորներ եւ թոկերից, պարաններից, ճոպաններից կամ մետաղաճոպաններից պատրաստված արտադրատեսակներ` մանածագործական նյութերից, օգտագործված

ի. 7209169000 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`

7210 70 100 0 սպիտակ թիթեղ եւ արտադրատեսակներ գալվանական կամ այլ պատվածքով` քրոմի օքսիդներով կամ քրոմով եւ քրոմի օքսիդներով, լաքապատված

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրը եւ տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող ներմուծումների վրա: