Armenian ARMSCII Armenian
Կ-42425-04.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 426-րդ.

1) հոդվածի 1-ին մասում «մեկից չորս» բառը փոխարինել «երկուսից հինգ» բառերով.

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետեւանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 427-րդ հոդվածի.

1) 1-ին մասում «մեկից չորս» բառերը փոխարինել «երկուսից հինգ» բառով.

2) 2-րդ մասից «անզգուշությամբ» բառը հանել, իսկ «երեքից վեց» բառերը փոխարինել «չորսից ութ» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 428-րդ հոդվածի.

1) 1-ին մասում «իրավունք ուներ» բառերից հետո ավելացնել «, եթե դրա հետեւանքով խոշոր չափի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին» բառերը, իսկ «առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով» բառերով.

2) 2-րդ մասում «անզգուշությամբ» բառը հանել, իսկ «ազատազրկմամբ՝ մեկից երեք» բառերը փոխարինել «ազատազրկմամբ՝ երկուսից հինգ» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: