Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4253-08.11.2022-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 30-րդ հոդվածում լրացնել նոր՝ 5.1-րդ կետ.

«5.1) ներդրումային ծառայություններ մատուցող անձ չհամարվող անձի կողմից անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի միջոցների կառավարման վրա.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Սիմոնյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

ա) նախագծերը (հիմնական զեկուցող՝ Սիսակ Գաբրիելյան),

բ) նախագծերի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները:

Խնդրում ենք օրենքների նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


Հարգանքով՝

Սիսակ Գաբրիելյան (031)

Գեւորգ Պապոյան (021)