Armenian ARMSCII Armenian
Կ-3854-04.10.2022,11.11.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը խմբագրել հետեւյալ կերպ «գենետիկորեն ձեւափոխված (գենետիկ ինժեներիայի եղանակով ստացված, տրանսգենային) օրգանիզմներ՝ օրգանիզմ կամ մի քանի օրգանիզմներ, ցանկացած ոչ բջջային, միաբջիջ կամ բազմաբջիջ գոյացություն, որոնք ունակ են վերարտադրելու կամ փոխանցելու ժառանգական գենետիկ նյութը, որոնք տարբերվում են գենետիկ ինժեներիայի մեթոդների կիրառմամբ ստացված բնական օրգանիզմներից եւ պարունակում են գենետիկ ինժեներիայի նյութ՝ ներառյալ գեները, դրանց հատվածները կամ գեների համակցությունները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: