Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-468-13.12.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հավատարմագրման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի.

1) 1-ին մասում՝

ա. «հավատարմագրման ազգային մարմնի» բառերից հետո լրացնել (այսուհետ՝ ԱՐՄՆԱԲ) բառերը:

բ. «հավակնող» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների» բառերը:

գ. հանել «ֆիզիկական ու» բառերը,

դ. «իրավաբանական անձանց» բառերից հետո լրացնել «, ներառյալ պետական մարմնի կազմում գործող փորձարկման լաբորատորիա» բառերը:

ե. «մարմիններ» բառից հետո լրացնել «(ՀԳՄ)» բառը:

2) 2-րդ մասում հանել «փորձարկում, տրամաչափարկում, տեխնիկական հսկողություն, սերտիֆիկացում եւ» եւ «այլ» բառերը:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «համապատասխանության գնահատման մարմին» բառերն իր հոլովաձեւերով փոխարինել «ՀԳՄ» հապավմամբ՝ համապատասխան հոլովաձեւերով, իսկ «հավատարմագրման ազգային մարմին» բառերն իր հոլովաձեւերով փոխարինել «ԱՐՄՆԱԲ» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 1)-ին եւ 2)-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) հավատարմագրում՝ ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավաստում, որ համապատասխանության գնահատման մարմինը (այսուհետ՝ ՀԳՄ) համապատասխանում է ներդաշնակեցված ստանդարտներով սահմանված պահանջներին եւ կիրառելիության դեպքում համապատասխան ոլորտային սխեմաներով սահմանված լրացուցիչ պահանջներին՝ համապատասխանության գնահատման որոշակի գործունեություն իրականացնելու համար.

2) Հավատարմագրման ազգային մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միակ մարմին, որը սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ունի ՀԳՄ-ների հավատարմագրում իրականացնելու լիազորություններ.».

2) 4)-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) հավատարմագրման ոլորտ՝ համապատասխանության գնահատման կոնկրետ գործունեություն, որի համար հավատարմագրման հարցում է արվել, կամ արդեն իրականացվել է հավատարմագրումը.»

3) 6)-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) բողոքարկում՝ ՀԳՄ-ի կողմից բողոքարկման հանձնաժողովին գրավոր դիմում՝ իր հավատարմագրման կարգավիճակի վերաբերյալ ԱՐՄՆԱԲ-ի կայացրած բացասական որոշման վերանայման վերաբերյալ.»:

4) 7)-րդ կետում «գործընթացին,» բառից հետո լրացնել «ծառայությանը,» բառը:

5) 8)-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) համապատասխանության գնահատման մարմին՝ համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող մարմին, որը կարող է հանդիսանալ հավատարմագրման օբյեկտ.

6) 9)-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

7) 10)-րդ եւ 12)-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) հավատարմագրման ընդլայնում՝ հավատարմագրման ոլորտին համապատասխանության գնահատման գործունեության ավելացում.

12) հավասարության սկզբունքներով փոխադարձ գնահատում՝ միջազգային եւ տարածաշրջանային փոխճանաչման համաձայնագրերի կողմ կամ հավակնորդ հանդիսացող օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմինների կողմից ԱՐՄՆԱԲ-ի գնահատում՝ սահմանված պահանջներին եւ, կիրառելիության դեպքում, լրացուցիչ ոլորտային տեխնիկական մասնագրերին համապատասխան.».

8) 13)-րդ կետում «դադարեցման գործընթաց» բառերը փոխարինել «դադարեցում» բառով:

9) 14)-րդ եւ 15)-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14) հավատարմագրման կասեցում՝ հավատարմագրման ոլորտի լրիվ կամ մասնակի ժամանակավոր սահմանափակում.

15) հավատարմագրման դադարեցում՝ հավատարմագրման ամբողջ ոլորտի դադարեցում.»:

10) 16)-րդ կետում «գնահատման» բառից հետո լրացնել «ենթակա» բառը:

11) 18)-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«18) հսկողություն՝ համապատասխանության գնահատման օբյեկտի ուսումնասիրություն եւ դրա համապատասխանության որոշում սահմանված պահանջներին կամ մասնագիտական դատողության հիման վրա ընդհանուր պահանջներին.»:

12) 19)-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«19) սերտիֆիկացում՝ համապատասխանության գնահատման օբյեկտի հավաստում երրորդ կողմի միջոցով՝ բացառությամբ հավատարմագրման.»:

13) 20)-րդ կետում «նշանակել է» բառից հետո լրացնել «միայնակ կամ որպես գնահատման խմբի անդամ» բառերը:

14) 21)-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«21) տեխնիկական փորձագետ՝ տեխնիկական փորձագետների ռեեստրում գրանցված եւ հավատարմագրման մարմնի կողմից նշանակված անձ, ով աշխատում է գնահատողի պատասխանատվության ներքո եւ գնահատման ենթակա հավատարմագրման ոլորտում ունի համապատասխան մասնագիտական գիտելիքներ կամ փորձ եւ ինքնուրույն չի իրականացնում գնահատում.»:

15) 21)-րդ կետից հետո լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր՝ 21.1)-րդ կետ.

«21.1) գնահատում՝ ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստանդարտի(ների) եւ (կամ) այլ նորմատիվ փաստաթղթերի եւ սահմանված հավատարմագրման ոլորտի հիման վրա ՀԳՄ-ի իրազեկությունը որոշելու համար իրականացվող գործընթաց.»

16) 22)-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«22) պարբերական գնահատում՝ ԱՐՄՆԱԲ-ի կողմից համապատասխանության գնահատման գործունեության պարբերաբար հետեւում, որը հիմք է հանդիսանում համապատասխանության վերաբերյալ հայտարարության վավերականության/գործողության ժամկետի պահպանման համար.»:

17) 22)-րդ կետից հետո լրացնել նոր 22.1)-րդ եւ 22.2)-րդ կետեր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«22.1) արտահերթ գնահատում՝ գործընթաց, որը համաձայն հավատարմագրման կարգի իրականացվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված ՀԳՄ-ի գործունեության վերաբերյալ ստացված բողոքների կամ ՀԳՄ-ի հավատարմագրման պայմանների փոփոխությունների կամ այլ դեպքերում, ինչը կարող է ազդել ՀԳՄ-ի հավատարմագրման պահանջները կատարելու ունակության կամ իրազեկության վրա.»:

22.2) բողոք՝ որեւէ անձի կամ կազմակերպության կողմից դժգոհության գրավոր արտահայտում՝ հասցեագրված ԱՐՄՆԱԲ-ին, որը վերաբերում է ԱՐՄՆԱԲ-ի կամ հավատարմագրված ՀԳՄ-ի գործունեությանը, եւ որի համար ակնկալվում է պատասխան.»:

18) 23)-րդ կետում «արտադրանքի,» բառից հետո լրացնել «գործընթացի, ծառայության,» բառերը.

19) 24)-րդ կետում «իրազեկություն՝» բառից հետո լրացնել «նախատեսված արդյունքներին հասնելու համար» բառերը:

20) 24)-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 25)-րդ կետով.

«25) հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված պատկերանիշ, որը կիրառվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից՝ իրեն նույնականացնելու համար:»:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2)-րդ կետում հանել «սպառողների» բառը:

2) 4)-րդ կետում «միջազգային» բառից հետո լրացնել «եւ տարածաշրջանային» բառերը:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 7)-րդ կետում «արհեստավարժություն.» բառը փոխարինել «իրազեկություն.» բառով:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1.1)-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2) 2)-րդ կետում «հավատարմագրման տեխնիկական կոմիտեները» բառերը փոխարինել «հավատարմագրման խորհուրդը, հավատարմագրման կոմիտեները, խորհրդատվական տեխնիկական կոմիտեները եւ հանձնաժողովները» բառերով:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1)-ին կետում «մշակում» բառից հետո լրացնել «եւ համակարգում» բառերը:

2) 5.1)-րդ կետում «անդամավճարի» բառը փոխարինել «վճարի» բառով:

3) 5.1)-րդ կետից հետո լրացնել նոր 5.2) -5.5) կետեր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«5.2) հաստատում է հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող եւ կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձեւերը.

5.3) հաստատում է ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը, հավատարմագրման նշանը եւ դրանց կիրառման կարգը.

5.4) հաստատում է Խորհրդի կազմը եւ աշխատակարգը.

5.5) հաստատում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ների հավատարմագրման կարգը:»:

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասի՝

ա. 1)-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կառուցվածքով անկախ է եւ չունի ֆինանսական կամ կառավարչական հետաքրքրություն իր կողմից գնահատվող ՀԳՄ-ների նկատմամբ ու ապահովում է շահերի բախման բացառումը համապատասխանության գնահատման մարմինների հետ.»:

բ. 2)-րդ կետում «անաչառությունը.» բառից հետո լրացնել «, խորհրդատվություն չի տրամադրում ՀԳՄ-ին եւ չի մրցակցում վերջինների հետ» բառերը:

գ. 8)-րդ կետում «համապատասխանության» բառը փոխարինել «իրազեկության» բառով:

դ. 9)-րդ եւ 10)-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) մշակում, ներդնում եւ կիրառում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին համապատասխան ընթացակարգեր, այդ թվում՝ հավատարմագրման, աշխատակիցների կատարողականի եւ իրազեկության մոնիթորինգի, հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության վերաբերյալ բողոքների քննարկման ընթացակարգեր.

10) հավաստում է, որ համապատասխանության գնահատումներն իրականացվեն պատշաճ ձեւով՝ առանց կազմակերպության վրա լրացուցիչ բեռ դնելու եւ հաշվի առնելով կազմակերպության չափը, գործունեության ոլորտը, կառուցվածքը, արտադրանքի տեխնոլոգիական գործընթացի բարդության աստիճանը, ինչպես նաեւ արտադրական գործընթացի զանգվածային կամ սերիական բնույթը.»:

2) 4-րդ մասը լրացնել նոր 11.1)-ից 11.10)-րդ կետերով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«11.1) ստեղծում է հավատարմագրման կոմիտեներ եւ սահմանում դրանց գործունեության կարգը.

11.2) առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմնին հավատարմագրման վկայագրի, ՀԳՄ-ի կողմից տրամադրվող համապատասխանության գնահատման չկանոնակարգվող եւ կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձեւերի վերաբերյալ.

11.3) առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմնին ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի եւ հավատարմագրման նշանի կիրառման կարգի վերաբերյալ.

11.4) ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված ՀԳՄ-ների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ու տեխնիկական փորձագետների, ինչպես նաեւ ՀԳՄ-ների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների, գրանցված համապատասխանության հայտարարագրերի եւ փորձարկման արձանագրությունների ռեեստրների ձեւավորումը եւ վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության տրամադրումը.

11.5) կազմակերպում է համապատասխանության գնահատման ոլորտի մասնագետների համար հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ, վերապատրաստման եւ որակավորման դասընթացներ, որակավորում է հավատարմագրման փորձագետներին (գնահատողներին) եւ շնորհում համապատասխան վկայագրեր (սույն կետով սահմանված գործունեությունը ապահովելու նպատակով ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստեղծվում են հանձնաժողովներ).

11.6) ստեղծում է Խորհրդատվական տեխնիկական կոմիտեներ եւ սահմանում դրանց գործունեության կարգը.

11.7) տրամադրում է ՀԳՄ-ներին հավատարմագրման վկայագրեր, ինչպես նաեւ վերաձեւակերպված հավատարմագրման վկայագրեր.

11.8) տրամադրում է տեղեկություն հավատարմագրման գործընթացի վերաբերյալ շահագրգիռ կողմերին.

11.9) կազմակերպում է համապատասխանության սերտիֆիկատների, պետական գրանցման վկայականների բլանկների տպագրությունը եւ դրանք ՀԳՄ-ներին տրամադրումն ու հաշվառումը.

11.10) հրապարակում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներով սահմանված հանրամատչելի տեղեկատվությունը:

Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածի 2-8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 3-5-րդ եւ 7-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

2) 2-րդ մասում հանել «տեխնիկական» բառը:

3) 2-րդ մասի 3)-րդ կետում «ընդլայնելու կամ կրճատելու, ինչպես նաեւ կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ որոշումներ» բառերը փոխարինել «ընդլայնելու, կրճատելու, պահպանելու, կասեցնելու, վերականգնելու, դադարեցնելու, վերահավատարմագրելու վերաբերյալ որոշումներ, ինչպես նաեւ հավատարմագրման պայմանագրի լուծման դեպքում ընդունում է հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ որոշում» բառերով:

4) 2-րդ մասը լրացնել նոր 4-րդ կետով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«4) ՀԳՄ-ի կողմից հավատարմագրման կրճատման, կասեցման կամ դադարեցման դիմումի ներկայացման դեպքում հավատարմագրման կարգով սահմանված ժամկետում ընդունում է համապատասխան որոշում:»:

Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1)-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) փորձարկման, տրամաչափարկման (կալիբրավորման), բժշկական լաբորատորիաները.»:

2) 2)-րդ կետում «արտադրանքի» բառից հետո լրացնել «, գործընթացի եւ ծառայությունների» բառերը:

3) 5)-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հսկողություն իրականացնող մարմինները, այդ թվում՝ չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինները.»:

4) 5)-րդ կետից հետո լրացնել նոր 5.1)-5.3)-րդ կետերով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«5.1) որակավորման ստուգում իրականացնողները.

5.2) ստանդարտ նմուշներ պատրաստողները.

5.3) վավերացում (վալիդացում) եւ համադրում (վերիֆիկացում) իրականացնող մարմինները.»:

Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Հավատարմագրման գործընթացը եւ ժամկետը.

1. Հավատարմագրման գործընթացն իրականացվում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներին համապատասխան:

2. ՀԳՄ-ների հավատարմագրման եւ վերահավատարմագրման ժամկետ է սահմանվում չորս տարի:»:

Հոդված 14. Օրենքի 13-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 13.1 հոդված:

«Հոդված 13.1 Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները հավատարմագրման ոլորտում.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) ստեղծում է պետական ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող Հավատարմագրման ազգային մարմինը, որը սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ունի ՀԳՄ-ների հավատարմագրում իրականացնելու լիազորություն.

2) սահմանում է հավատարմագրման ոլորտում լիազորված պետական կառավարման մարմինը.

3) սահմանում է ազգային եւ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված ՀԳՄ-ների եւ դրանց կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման կարգերը եւ չափանիշները:»:

Հոդված 15. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին եւ 2)-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կիրառում են հավատարմագրման նշանը եւ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լինելու դեպքում.

2) դիմում են ԱՐՄՆԱԲ-ին՝ հավատարմագրվելու, հավատարմագրումը ընդլայնելու, կրճատելու, կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու, հավատարմագրման ոլորտը արդիականացնելու, ինչպես նաեւ վերահավատարմագրվելու նպատակով.»:

Հոդված 16. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի.

1) 2)-րդ կետում «վճարումներ հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար» բառերը փոխարինել «սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5.1 կետով սահմանված վճարները» բառերով,

2) 4)-րդ կետում «ոլորտում» բառից հետո լրացնել «եւ հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում» բառերով:

3) Լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր՝ 8)-րդ կետով.

«8) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով հավատարմագրման համար դիմել միայն ԱՐՄՆԱԲ-ին՝ հաշվի առնելով հավատարմագրման տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների պահանջները:»:

Հոդված 17. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Օրենքի 17-րդ հոդվածի.

1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Հավատարմագրման նշանի եւ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման կիրառման սահմանափակումը »:

2) 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել,

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Արգելվում է չհավատարմագրված, հավատարմագրումը դադարեցված կամ կասեցված ոլորտի շրջանակում ՀԳՄ-ների կողմից համապատասխանության գնահատման գործունեության իրականացումը՝ կիրառելով հավատարմագրման նշանը եւ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը:

Հոդված 19. Օրենքը լրացնել նոր 17.1 հոդվածով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17.1 Հավատարմագրման լրիվ կամ մասնակի կասեցումը եւ դադարեցումը

1. Հավատարմագրման լրիվ կամ մասնակի կասեցման հիմք է հանդիսանում՝

1) ՀԳՄ-ի դիմումը,

2) պարբերական, արտահերթ գնահատման, գործունեությանը հետեւելու ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները հավատարմագրման կարգով սահմանված ժամկետներում չվերացնելը,

3) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս ՀԳՄ-ների հավատարմագրման կարգով սահմանված հավատարմագրման չափանիշների, այդ թվում՝ հավատարմագրման ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Եվրասիական տնտեսական միության փաստաթղթերով սահմանված պահանջների եւ Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի պարտավորությունների խախտումը,

4) ԱՐՄՆԱԲ-ի եւ ՀԳՄ-ի միջեւ կնքված հավատարմագրման պայմանագրում ամրագրված պարտավորությունների չկատարումը:

2. Հավատարմագրման կասեցման ժամանակահատվածում կամ հավատարմագրման պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում ՀԳՄ-ը չի կարող ներկայացնել հավատարմագրման ընդլայնման, ինչպես նաեւ վերահավատարմագրման հայտ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1)-ին կետով սահմանված դեպքում հավատարմագրման կասեցման ժամկետ է սահմանվում դիմումով առաջարկված ժամկետը, բայց ոչ ավելի, քան 4 ամիս: Հավատարմագրման կասեցումից հետո պահանջները բավարարելու դեպքում հավատարմագրումը վերականգնվում է ՀԳՄ-ի կասեցման ժամկետի ավարտից առնվազն 5 աշխատանքային օր առաջ ներկայացված դիմումի համաձայն:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 2)-րդ, 3)-րդ եւ 4)-րդ կետերով սահմանված դեպքերում հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է ոչ ավելի, քան 4 ամիս՝ ելնելով ՀԳՄ-ի կողմից տրամադրված կասեցման հիմքերը վերացնելու վերաբերյալ միջոցառումներն իրականացնելու ժամկետներից: Կասեցումից հետո հավատարմագրումը վերականգնվում է պարբերական կամ արտահերթ գնահատումների միջոցով:

5. ՀԳՄ-ի հավատարմագրումը դադարեցվում է՝

1) ՀԳՄ-ի դիմումի հիման վրա,

2) սույն օրենքի 17.1 հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով դիմում չներկայացնելու կամ հավատարմագրման կասեցման հիմքերը նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում,

3) պարբերական կամ արտահերթ գնահատման կամ գործունեությանը հետեւելու գործընթացներից հրաժարվելու դեպքում,

4) ԱՐՄՆԱԲ-ին համապատասխանության գնահատման գործունեությանը վերաբերող տեղեկատվություն չտրամադրելու կամ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքում.

5) հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետում ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ի գնահատումների ընթացքում հայտնաբերված հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս համապատասխանության գնահատման փաստաթղթում հավատարմագրման նշան եւ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչում կիրառելու դեպքում.

6) ԱՐՄՆԱԲ-ի եւ ՀԳՄ-ի միջեւ կնքված հավատարմագրման պայմանագրի լուծման դեպքում.

6. Պարբերական, արտահերթ գնահատումների ժամանակ արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրման դադարեցման կամ կրճատման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունման դեպքում ՀԳՄ-ն կարող է հավատարմագրման կամ հավատարմագրման ընդլայնման հայտը ներկայացնել ԱՐՄՆԱԲ-ի կողմից համապատասխան որոշումը ընդունելուց առնվազն վեց ամիս հետո անհամապատասխանությունները վերացնելու դեպքում:

7. Պարբերական, արտահերթ գնահատումների ժամանակ արձանագրված անհամապատասխանությունների հայտնաբերումից հետո ՀԳՄ-ի կողմից ԱՐՄՆԱԲ-ին ներկայացված դիմումի հիման վրա հավատարմագրման դադարեցման կամ կրճատման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում ՀԳՄ-ն կարող է հավատարմագրման կամ հավատարմագրման ընդլայնման հայտը ներկայացնել համապատասխան որոշումը ընդունելուց առնվազն վեց ամիս հետո անհամապատասխանությունները վերացնելու դեպքում:

Հոդված 20. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հավատարմագրման վկայագրերի» բառերը փոխարինել «տրված հավատարմագրումների» բառերով:

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով.

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. ԱՐՄՆԱԲ-ը տրված հավատարմագրումների ու հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության արդյունքների ճանաչման համար կարող է դիմել տարածաշրջանային եւ միջազգային հավատարմագրման կազմակերպությունների երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու համար, ինչն իր հերթին ենթադրում է հավասարության սկզբունքներով փոխադարձ գնահատում:»:

5) Լրացնել նոր 5-րդ մասով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«5. Երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կնքելու դեպքում ԱՐՄՆԱԲ-ը ճանաչում է հավատարմագրման միջազգային եւ տարածաշրջանային երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կնքած կողմերի տրված հավատարմագրումները:»:

Հոդված 21. Օրենքի 19-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. ԱՐՄՆԱԲ-ը անդամակցում եւ համագործակցում է հավատարմագրման տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում է նրանց գործունեությանը եւ համաձայնագրերի շնորհիվ ձեռք է բերում տրված հավատարմագրումների ճանաչում:»:

2) Լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ խմբագրությամբ.

«3. ԱՐՄՆԱԲ-ը չպետք է մրցակցի այլ պետությունների հավատարմագրման մարմինների հետ:»:

Հոդված 22. Օրենքի 20-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. ԱՐՄՆԱԲ-ը կարող է հավատարմագրման ծառայություններ մատուցել օտարերկրյա ՀԳՄ-ներին հավատարմագրման տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ անդրսահմանային պահանջներին համապատասխան:»:

Հոդված 23. Օրենքի 21-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. ԱՐՄՆԱԲ-ը հրապարակում է երկկողմ, բազմակողմ տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության, տարածաշրջանային եւ միջազգային ճանաչման համաձայնագրերի կողմ հանդիսանալու փոխադարձ գնահատումների արդյունքները, ներառյալ համապատասխանության գնահատման գործունեության հավատարմագրման ճանաչման շրջանակը, դրանց վերաբերյալ ցանկացած փոփոխության, ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված օտարերկրյա ՀԳՄ-ների հավատարմագրման վերաբերյալ տեղեկատվությունը:»:

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 24. Օրենքի 22-րդ հոդվածի՝

1) 1)-ին մասի 2)-րդ կետում «անդամավճարներից» բառը փոխարինել «վճարներից» բառով,

2) 1-ին մասի 5)-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) օրենքով եւ հավատարմագրման միջազգային ստանդարտներով չարգելված գործունեությունից ստացված այլ միջոցներ:» բառերով:

3) Լրացնել նոր 1.1 մասով հետեւյալ խմբագրությամբ.

«1.1 Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է, որ ԱՐՄՆԱԲ-ի ընդհանուր ֆինանսավորումը բավարար է իր գործունեությունը պատշաճ կերպով իրականացնելու համար:»:

4) 2-րդ մասում «Մինչեւ երեք հավատարմագրման» բառերը փոխարինել «Հավատարմագրման» բառով:

Հոդված 25. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 26. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը հավատարմագրված ՀԳՄ-ների համար անցումային շրջան է սահմանվում մինչեւ 12 ամիսը:

2. ՀԳՄ-ն վճարում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5.1)-րդ կետով սահմանված տարեկան վճար մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամսվա ընթացքում Լիազորված պետական կառավարման մարմինը հաստատում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 5.2)-5.5)-րդ կետերով սահմանված իրավակարգավորումները:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 9 ամսվա ընթացքում Լիազորված պետական կառավարման մարմինը սահմանում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետով սահմանված իրավակարգավորումները:

5. Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգավորումները գործելու են սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված Լիազորված պետական կառավարման մարմնի հրամանների ուժի մեջ մտնելու պահից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական եւ միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ն հավատարմագրման գործընթացն իրականացնում է «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1201-Ն որոշման, այլ իրավական ակտերի, ինչպես նաեւ ԻՍՕ/ԻԷԿ 17000 շարքի, տարածաշրջանային, այդ թվում՝ եվրոպական եւ միջպետական, միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջներին համապատասխան: Մասնավորապես ընդունում, գրանցում է հավատարմագրման հայտը, իրականացնում է հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից ներկայացված հավատարմագրման փաստաթղթերի փորձաքննությունը, գնահատումն ըստ համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ՝ ՀԳՄ) գործունեության իրականացման վայրի:

Համաձայն հավատարմագրման ոլորտի ՀՀ օրենսդրության, ՀԳՄ-ների հետագա հավատարմագրման գործընթացը չի տարբերվում առաջին անգամ իրականացվող հավատարմագրման գործընթացից: Տվյալ գործընթացը ներառում է հավատարմագրման հայտի ներկայացում, փաստաթղթերի փորձաքննություն, ՀԳՄ-ի՝ ըստ գործունեության իրականացման վայրի գնահատում, որն էլ առաջացնում է ՀԳՄ-ների դժգոհությունը տվյալ գործընթացի նկատմամբ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հավատարմագրման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Հավատարմագրումը հանրային շահերը ներկայացնող ծառայություն է, որը նպաստում է առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, նախադրյալներ է ստեղծում շուկա մուտք գործող ապրանքների եւ ծառայությունների բարձր որակի ապահովման համար:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է ՀԳՄ-ների հավատարմագրման գործընթացի շարունակական կիրառումը եւ ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգերին ինտեգրումը, այդ թվում՝ հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերի կնքումը, ինչը կվերացնի առեւտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը եւ կնպաստի տնտեսության զարգացմանը:

«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի փոփոխության մեջ հավատարմագրման կոմիտեին վերապահվել է վերահավատարմագրման մասին որոշման կայացման իրավունք: Առաջարկվող լրացումը իր բարենպաստ ազդեցություն կունենա ՀԳՄ-ների համար, քանի որ կնպաստի ժամանակի եւ ֆինանսական միջոցների կրճատմանը:

Առաջարկվել է օրենսդրությամբ կարգավորել.

- ՀԳՄ-ի պահանջով հավատարմագրման ցիկլի ընթացքում հավատարմագրման ոլորտի արդիականացման՝ հավատարմագրման փաստաթղթերի փոփոխությունների կատարման գործընթացը, որի արդյունքում կդյուրինացվի վերահավատարմագրման գործընթացը, կնպաստի ՀԳՄ-ների ժամանակի, ինչպես նաեւ ֆինանսական միջոցների կրճատմանը.

- Հավատարմագրման ազգային մարմնի կողմից խորհրդատվական տեխնիկական կոմիտեների ստեղծումը, որոնք գործելու են հասարակական հիմունքներով՝ հավատարմագրմանն ու համապատասխանության գնահատմանն առնչվող կոնկրետ տեխնիկական չափանիշների, ուղեցույցների, պահանջների մշակման եւ վերլուծության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Այս փոփոխությունը պայմանավորված է միջազգային գործելակարգով եւ ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի 4.4.5, 4.4.6 եւ 5.8 կետերի պահանջներով.

- Օրենքի նախագծով առաջարկվել է հավատարմագրման կոմիտեին վերապահել իրավունք՝

- ընդունել հավատարմագրումը պահպանելու վերաբերյալ որոշում, եթե պարբերական եւ արտահերթ գնահատման արդյունքում պահպանվում է հավատարմագրումը, այսինքն չկա հավատարմագրման ոլորտի փոփոխություն (հավատարմագրման վերականգնում, կրճատում, կասեցում կամ դադարեցում): Առաջարկվող փոփոխությունները համապատասխանում են միջազգային գործելակարգին, ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջներին եւ միաժամանակ կթեթեւացնեն գործընթացների արդյունքում առաջացվող վարչարարությունը:

Օրենքի նախագծով սահմանվել են ՀԳՄ-ների հավատարմագրման ժամկետը, վերահավատարմագրման դեպքում հավատարմագրման երկարաձգման ժամկետը, հավատարմագրման կասեցման հիմքերը եւ ժամկետը, հավատարմագրման դադարեցման հիմքերը:

Օրենքի նախագծով ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին վերապահվել է՝

- հաստատել հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմիններին Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու կամ հանելու վերաբերյալ հավատարմագրման կոմիտեի կողմից կայացած որոշումների ընդունման կարգը՝ ապահովելով ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 152-Ն որոշման հավելվածի «Հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների եւ փորձարկման լաբորատորիաների (կենտրոններին)) ներառումը ԵԱՏՄ-ի համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում, ինչպես նաեւ դրա ձեւավորումը եւ վարումը», ինչպես նաեւ ԵԱՏՄ Խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N 100 որոշման 5-րդ եւ 11-րդ կետերի պահանջները: Ներկայումս մինչեւ Օրենքի նախագծի ընդունումը նշված գործընթացը իրականացվում է Հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով հաստատված կարգով.

- հաստատել հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող եւ կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձեւերը, ինչպես նաեւ Հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշը, հավատարմագրման նշանը եւ դրանց կիրառման կարգը: Ներկայումս գործող Օրենքի համաձայն վերոգրյալ փաստաթղթերի հաստատումը վերապահված է Հավատարմագրման խորհրդին:

Առաջարկվել է «Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններին» հոդվածը լրացնել նոր դրույթով, որի համաձայն, երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու դեպքում՝ Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի Հավատարմագրման եվրոպական համագործակցության, Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության եւ Հավատարմագրման միջազգային ֆորումի հետ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագիր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը եւ նրանց կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների արդյունքները»: Նշված դրույթը հանդիսանում է պարտադիր պահանջ Հավատարմագրման եվրոպական եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար:

«Հիմնական հասկացություններ» հոդվածը լրացվել է նոր հասկացություններով, դրանք են՝ «արտահերթ գնահատում», «հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշ», «բողոք», «գնահատում» եւ այլն, ինչպես նաեւ «հավատարմագրում», «հավատարմագրման ազգային մարմին», «պարբերական գնահատում», «համապատասխանության գնահատման մարմին», «հավասարության սկզբունքներով փոխադարձ գնահատում», «պարբերական գնահատում», «տեխնիկական փորձագետ» եւ այլ հասկացությունները խմբագրվել են միջազգային պահանջներին համապատասխան:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան դրույթը համապատասխանեցվել է «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթներին:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

6. Ակնկալվող արդյունքը

Հավատարմագրված ՀԳՄ-ների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ վստահության ապահովում, ԵԱՏՄ եւ միջազգային հավատարմագրման պահանջների ինտեգրում, Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի կողմից իրականացրած աշխատանքների ճանաչում եվրոպական ու միջազգային հավատարմագրման մարմինների կողմից՝ երկկողմ եւ բազմակողմ ճանաչման համաձայնագրեր կնքելու միջոցով:

7.Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետեւյալ հղումով www.e-draft.am/projects/4022/about տեղադրելու միջոցով:

8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն