Armenian ARMSCII Armenian
Կ-491-17.01.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել նոր` 39.1-րդ եւ 39.2-րդ հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 39.1. Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության եւ դատավարական ղեկավարման իրականացումը դատախազների խմբի կողմից

1.   Անհրաժեշտության դեպքում վերադաս դատախազի հանձնարարականով կարող է ստեղծվել դատախազների խումբ: Հանձնարարականի մեջ պետք է նշվեն բոլոր դատախազները, որոնց հանձնարարվում է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության եւ դատավարական ղեկավարման իրականացումը, այդ թվում` խմբի ղեկավար դատախազը:

Հոդված 39.2. Դատախազների խմբի ղեկավարի եւ անդամների լիազորությունները

1. Դատախազների խմբի ղեկավարը կազմակերպում է դատախազների խմբի աշխատանքը, ղեկավարում եւ համակարգում է մյուս դատախազների գործողությունները:

2. Դատախազների խմբի անդամն իրականացնում է սույն օրենսգրքի 38-րդ եւ 39-րդ հոդվածով սահմանված լիազորությունները դատախազների խմբի ղեկավարի կողմից սահմանված շրջանակներում:

3. Սույն օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ եւ 19-րդ կետերով, 39-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված լիազորությունները իրականացվում են բացառապես դատախազների խմբի ղեկավարի կողմից:

4. Դատախազների խմբի ղեկավարը եւ անդամն իրականացնում են նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:  

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Գրություն

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: