Armenian ARMSCII Armenian
Կ-492-17.01.2023-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 1.4-րդ կետում «ուսուցման» բառից հետո լրացնել «կամ արտադպրոցական կրթադաստիարակչական» բառերը:

2. 3.1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ կետով՝

«3.2) արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագիր, որն ուղղված է սովորողների հոգեւոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական եւ կիրառական գիտելիքների ձեռքբերմանը, սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացմանը:»:

3. 15-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով՝

«15.1.) արտադպրոցական ուսումնական հաստատություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է, որն իրականացնում է արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագիր:»:

Հոդված 2. Oրենքի 13-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի 5-րդ կետից հանել «, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության» բառերը:

2. 1-ին մասի 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով՝

«5.1.) արտադպրոցական կրթության եւ դաստիարակության.»:

Հոդված 3. Oրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Արտադպրոցական կրթություն եւ դաստիարակություն

1. Արտադպրոցական կրթության եւ դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, եւ նպատակաուղղված է նրանց հոգեւոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական եւ կիրառական գիտելիքների ձեռքբերմանը:

2. Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, նկարչական դպրոցների, տեխնիկների պատրաստման, արշավների, զբոսաշրջության կազմակերպման, բնապահպանական կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից), ճամբարների, մարզադպրոցների, հայորդաց տների եւ արտադպրոցական կրթություն եւ դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպությունների միջոցով:

3. Արտադպրոցական կրթադաստիարակչական գործառույթն իրականացնում են մանկավարաժական աշխատողները, որոնց պաշտոնների անվանացանկն ու նկարագրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողները կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել տվյալ ուղղությամբ գիտելիքների իմացության աստիճանի գնահատմանն ուղղված կամավոր ատեստավորման եւ դրա արդյունքով ստանալ հավելավճար կամ լրավճար:

5. Արտադպրոցական ուսումնական հաստատությունները կրթական ծրագրերը իրականացնում են ուսումնական պլանների հիման վրա, որոնց օրինակելի ձեւը հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:»:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի՝

1. 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով՝

«5.1.) հաստատում է պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.»:

2. 6-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6.3-րդ, 6.4-րդ եւ 6.5-րդ կետերով՝

«6.3.) սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հավելավճարի կամ լրավճարի տրամադրման կարգը.

6.4.) սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը.

6.5.) սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները եւ մեթոդաբանությունը.»:

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին, 3.2-րդ եւ 3.3-րդ կետերով՝

«3.1.) հաստատում է արտադպրոցական կրթադաստիարակչական եւ ուսումնամարզական ծրագրերն՝ ըստ ուղղությունների.

3.2.) հաստատում է օրինակելի ուսումնական պլանները.

3.3.) հաստատում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը.»:

Հոդված 6. Անցումային դրույթներ

1.Սույն օրենքի 4-րդ հոդվածով եւ 5-րդ հոդվածով լրացվող 3.2-րդ եւ 3.3-րդ կետերով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ 6-ամսյա ժամկետում, իսկ 5-րդ հոդվածով լրացվող 3.1-ին կետով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման ժամկետ սահմանել սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ 12-ամսյա ժամկետում:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կառաջացնի լրացուցիչ ծախսեր, ինչպես նաեւ եկամուտների ավելացում:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն