Armenian ARMSCII Armenian
Կ-4941-18.01.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186-Ն օրենքի (այuուհետ` oրենք) 20.1-ին հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1. 1-ին մասի աղյուսակում՝

1) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

2) 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ եւ 11.1-ին կետերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`
«
5) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2207 ծածկագրին դասվող էթիլային սպիրտի եւ 2208 ծածկագրին (բացառությամբ սույն աղյուսակի 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 7-րդ եւ 7.1-րդ կետերում նշված գործունեության տեսակների եւ մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության) դասվող ապրանքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային
տուրքի 15000-ապատիկի չափով
5.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի եւ բրենդիի արտադրություն եւ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի եւ բրենդիի սպիրտների արտադրություն եւ մինչեւ 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացման իրավունք ձեռք բերելու համար:

Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի եւ բրենդիի սպիրտների յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:

տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով




100 դրամ

5.2) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի, կոնյակի եւ բրենդիի սպիրտների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
11.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի եւ բրենդիի եւ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող մինչեւ 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) կոնյակի եւ բրենդիի սպիրտների ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» եւ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծման իրավունք ձեռք բերելու համար:

Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» եւ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի 100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:

տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով









100 դրամ

».
3) 5.2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.3-րդ կետով՝
«
5.3) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 30 ծածկագրին դասվող վիսկիների, 2208 40 ծածկագրին դասվող ռոմի, 2208 50 ծածկագրին դասվող ջինի, ինչպես նաեւ սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, բալզամ, ռաքիա եւ այլն) եւ 22 տոկոսից ավելի սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների (բացառությամբ խաղողի, պտղահատապտղային եւ մեղրի հումքից բացի այլ հումքով օղիների) արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 3000-ապատիկի չափով
»:
4) 2-րդ մասում «5.1-ին, 5.2-րդ » բառերը փոխարինել «5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 7-րդ, 7.1-ին» բառերով,

5) 2.1-ին մասում՝

ա. «եւ 1.1-ին» բառերը փոխարինել «, 1.1-ին եւ 1.4-րդ» բառերով.

բ. «ա.» կետի ամբողջ տեքստում «1.1-ին» բառից հետո լրացնել «կամ 1.4-րդ» բառերը».

գ. «բ.» կետից հետո լրացնել նոր «գ.» կետ հետեւյալ խմբագրությամբ՝

«գ. 1.4-րդ կետում նշված գործունեության տեսակի իրականացման իրավունք եւ լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1-ին կամ 1.1-ին կետերի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա վճարում է լրացուցիչ պետական տուրք` տարեկան բազային տուրքի 12000-ապատիկի չափով, իսկ 1-ին կամ 1.1-ին կետերի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչեւ 1.4-րդ կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «է.» կետից հանել «, ինչպես նաեւ սույն օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին կետի 5.1-ին եւ 11.1-ին ենթակետերով սահմանված գործունեության իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքը» բառերը:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով խմբագրվող աղյուսակի 5-րդ եւ 3-րդ կետով լրացվող 5.3-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ակնկալվում է եկամուտների նվազում, ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն