Armenian ARMSCII Armenian
Կ-502-24.01.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի ՀՀ արտաքին գործերի նախարարության     4-րդ կետի 4.2 ենթակետի կատարման անհրաժեշտությունից, որը կնպաստի Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ եւ բազմակողմ այլ ձեւաչափերում համագործակցության խորացմանը:

Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է:

Համաձայնագրով սահմանվում են տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության ուղղությունները Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջեւ:

Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ՝ սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման եւ դրանց համատեղ դիմակայման, տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների համաձայնեցման ու իրականացման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, ոլորտը կարգավորող իրավական դաշտի զարգացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործունեության համակարգման, ինչպես նաեւ կարողությունների զարգացման ուղղություններով:

Համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցություն են իրականացնում հետեւյալ հիմնական ուղղություններով.

- տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգում,

- իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակում՝ ահաբեկչական եւ այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված հանցագործությունները բացահայտելու, կանխարգելելու, կանխելու եւ հետաքննելու նպատակով,

- տեղեկատվական անվտանգության ապահովմանը նպաստող վստահության անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցում եւ իրականացում,

- ՀՀ եւ ՌԴ իրավասու մարմինների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով տեղեկատվության փոխանակում՝ ներառյալ համագործակցությունը համակարգչային միջադեպերի արձագանքման բնագավառում,

- տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

- տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում երկու պետությունների համագործակցության երկկողմ նորմատիվ իրավական բազայի եւ գործնական մեխանիզմների կատարելագործում,

- ազգային եւ միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով միջազգային իրավունքի մշակմանն ու առաջմղմանը մասնակցության ցուցաբերում,

- միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնախնդիրների լուծման գործում միջազգային կազմակերպությունների եւ համաժողովների շրջանակներում (ներառյալ՝ Միացյալ ազգերի կազմակերպությունը, հեռահաղորդակցության միջազգային միությունը, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Անկախ պետությունների համագործակցությունը եւ այլն) երկու պետությունների փոխգործակցության եւ գործունեության համակարգում,

- տեղեկատվական անվտանգության ոլորտում երկու պետությունների լիազորված ներկայացուցիչների եւ փորձագետների աշխատանքային հանդիպումների, գիտաժողովների, սեմինարների եւ այլ համաժողովների անցկացում,

- փոխգործակցություն տեղեկատվական անվտանգության ոլորտում կադրերի պատրաստման, ստաժավորումների, մասնագետների փոխանակման բնագավառում,

- տեղեկատվական անվտանգության բնագավառում օրենսդրության կատարելագործման հարցերով փորձի փոխանակում,

- աջակցություն տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով գիտահետազոտական  գործունեության իրականացմանը:

Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Ելնելով վերոնշյալից եւ ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նպատակահարմար է համարում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՄ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ մասին

Ռուսաստանի Դաշնության հետ բազմակողմ մակարդակներում՝ մասնավորապես Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում գործում են տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության  համաձայնագրեր: Հաշվի առնելով տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների աննախադեպ աճը, թվային փոխակերպումների դինամիկան՝ ներառյալ թվային հասարակության զարգացման հեռանկարները, անհրաժեշտություն է առաջացել Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ ձեւաչափով նքել համագործակցության համաձայնագիր:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) առարկան Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է:

Համաձայնագրով սահմանվում են տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության ուղղությունները Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջեւ:

Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ՝ սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման եւ դրանց համատեղ դիմակայման, տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների համաձայնեցման ու իրականացման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, ոլորտը կարգավորող իրավական դաշտի զարգացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործունեության համակարգման, ինչպես նաեւ կարողությունների զարգացման ուղղություններով:

Հաշվի առնելով վերոգրյալը 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի հաստատումը կամ վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ
Պարույր Հովհաննիսյան

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից հետո՝ 30-րդ օրը:

2022թ. հունիսի 7-ին ռուսական կողմից ստացվել է ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին:

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ
Պարույր Հովհաննիսյան

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը  չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԱՆՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆՑ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր)  7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Կողմերն ինքնուրույն են իրականացնում Համաձայնագրի կատարման համար համապատասխան միջոցառումներին իրենց ներկայացուցիչների եւ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը:

Հետեւաբար Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված ուղղություններով 5-րդ հոդվածով նշված ձեւերով համագործակցության իրականացումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, որի չափը հնարավոր չէ գնահատել:

Միաժամանակ Համաձայնագրում եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոնայք,

Ի պատասխան Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2022 թվականի հունիսի 22-ի թիվ 01/15.2/5592-2022 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝      ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գրություն

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Տեղեկատվություն պատասխանատու մարմինների վերաբերյալ