Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-622-03.10.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը «ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի`

1) 1-ին մասում «կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության» բառերը փոխարինել «կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության» բառերով, իսկ «տեսակները, դրա» բառերը փոխարինել «տեսակները, մայրության նպաստի հասկացությունը, դրանց» բառերով.

2) 2-րդ մասում «դրամական եւ նյութական բավարարումները» բառերը փոխարինել «վարձատրությունը» բառով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի վերնագրում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի» բառերը փոխարինել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստներին» բառերով, իսկ 1-ին մասում` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստին» բառերը փոխարինել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստներին (այսուհետ` նպաստ)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի`

1)  վերնագիրը «տեսակները» բառից հետո լրացնել «, մայրության նպաստի հասկացությունը» բառերով.

2)  2-րդ մասից հանել «(այսուհետ` նպաստ)» բառերը.

3)  2-րդ մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Մայրության նպաստի միջոցով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար անձին տրամադրվում է սոցիալական ապահովություն:»:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի`

1. Վերնագրում, 1-ին մասում «Նպաստի» բառը փոխարինել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի» բառերով.

2. 2-րդ մասում «նպաստի» բառը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության նպաստի» բառերով.

3. 3-րդ մասում «նպաստները» բառը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության նպաստները» բառերով, իսկ «դրանց ստանալու իրավունքն» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակությունն» բառերով.

4. 4-րդ մասում «Նպաստը» բառը փոխարինել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով, իսկ «(աշխատանքից ազատվելը),» բառերը փոխարինել «(աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ» բառերով.

5. 6-րդ մասում «նպաստը» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ հոդվածով.

«Հոդված 4.1. Մայրության նպաստի իրավունք ունեցող անձինք

1. Մայրության նպաստի իրավունք ունեն`

1) վարձու աշխատողները՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից).

2) ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք` ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում, գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրվանից մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի ավարտը, բայց ոչ ավելի, քան մինչեւ գործունեությունը վերսկսելը, կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը).

3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված չաշխատող կինը՝ ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքի անցնելը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, կամ նոտարի պաշտոնում նշանակվելը:

Սույն մասի իմաստով հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատված է համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատող կանանց համար սահմանված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը: Սույն մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դեպքում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը կազմում է 140 օր (70 օր հղիության, 70 օր ծննդաբերության):

2. Վարձու աշխատողը եւ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը մայրության նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման եւ օրենքով սահմանված կարգով ու չափով եկամտային հարկ վճարած լինելու դեպքում:

3. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր գործատուի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու եւ վճարելու հանգամանքից:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերում նշված (հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) անձին սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա մայրության նպաստ չի նշանակվում:»:

Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, օրենքով սահմանված կարգով եկամտային հարկ վճարած լինելու դեպքում» բառերը:

Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում`

1)  «Բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը» բառերը փոխարինել «Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով.

2)   վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները, ինչպես նաեւ մայրության նպաստն ամբողջությամբ վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:»:

Հոդված 9 . Օրենքի 3-րդ, 4-րդ գլուխների վերնագրերում, 7-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում, 17-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «նպաստները» բառը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության նպաստները» բառերով:

Հոդված 10. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 11-րդ հոդվածը, 16-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 20-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 11. Օրենքի 13-րդ, 14-րդ եւ 15-րդ հոդվածների վերնագրերում «Նպաստի» բառը փոխարինել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի» բառերով:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում» բառերով, իսկ «նպաստը» բառը` «ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով.

 2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատողին նպաստ» բառերը փոխարինել «աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ» բառերով:

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատողին նպաստը» բառերը փոխարինել «աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով:

Հոդված 15 . Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ գլխով.

«Գ Լ ՈՒ Խ 4.1.
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ

Հոդված 21.1. Մայրության նպաստը

1. Մայրության նպաստը տրվում է սույն օրենքի 4.1-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածի համար:

2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահովված անձին մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար: Այս դեպքում նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական դառնալը (երկու եւ ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչեւ 110 օրական դառնալը) ժամանակահատվածի համար: Սույն մասով սահմանված դեպքում չաշխատող անձին մայրության նպաստ չի տրվում:

3. Հղիության 154-րդ օրը եւ 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու, վարձու աշխատողի եւ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց դեպքում` նաեւ հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած):

4. Մինչեւ հղիության 154-րդ օրը հղիության արհեստական (այդ թվում` բժշկական եւ սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում վարձու աշխատողին եւ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ` սույն օրենքով սահմանված կարգով:

5. Փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի՝ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար աշխատանքով ապահոված անձ հանդիսացող կենսաբանական մորը մայրության նպաստը վճարվում է երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական դառնալը (երկու եւ ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչեւ 110 օրական դառնալը): Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի՝ չաշխատող կենսաբանական մորը մայրության նպաստ չի վճարվում:

Հոդված 21.2 . Մայրության նպաստի տրամադրումը չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողներին

1. Չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչեւ աշխատողի աշխատանքի անցնելը:»:

Հոդված 16. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Հոդված 22. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը հաշվարկելու եւ միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

1. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի «սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված դեպքերում՝ միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափի»`

1) 40 տոկոսից՝ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ տվյալ գործատուի մոտ անձի աշխատանքային ստաժի տեւողությունը մեկ օրացուցային տարուց պակաս է.

2) 60 տոկոսից՝ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ տվյալ գործատուի մոտ անձի աշխատանքային ստաժի տեւողությունը 1-3 օրացուցային տարի է.

3) 80 տոկոսից՝ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ տվյալ գործատուի մոտ անձի աշխատանքային ստաժի տեւողությունը երեք օրացուցային տարուց ավելի է:

2. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստները հաշվարկվում են ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի՝ սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի`

1) 40 տոկոսից՝ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը մեկ օրացուցային տարուց պակաս է.

2) 60 տոկոսից՝ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը 1-3 օրացուցային տարի է.

3) 80 տոկոսից՝ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը երեք օրացուցային տարուց ավելի է:

3. Չաշխատող անձին մայրության նպաստը հաշվարկվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի եւ նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարից (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ):

4. Եթե վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից:

5. Եթե վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է սույն մասով սահմանված՝ միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափը, ապա մայրության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափից: Միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափը սահմանվում է`

1) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի համար՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկի չափով.

2) վարձու աշխատողի համար՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի`

ա. տասնապատիկի չափով, եթե մայրության նպաստի համար դիմելու օրվա դրությամբ նրա խնամքին առկա են երեք եւ ավելի երեխաներ,

բ. յոթապատիկի չափով, եթե մայրության նպաստի համար դիմելու օրվա դրությամբ նրա խնամքին առկա չեն երեխաներ կամ առկա են մեկ կամ երկու երեխա(ներ):

6. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ համարվող աշխատավարձը եւ դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված նպաստը:

7. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված) հիմնական աշխատավարձը:

8. Եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, կամ հաշվարկային ժամանակահատվածի որեւէ ամսվա համար վարձու աշխատողին եկամուտ չի վճարվել (չի հաշվարկվել), ապա հաշվարկային ժամանակահատվածի այդպիսի յուրաքանչյուր ամսվա համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձի չափով գումար, բայց ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից ոչ ավելի:

9. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով:

Ընդ որում, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա ընթացքում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եկամտային հարկ վճարած յուրաքանչյուր ամսվա համար որպես եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:

10. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:

11. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:

12. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական եկամուտը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

13. Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը «եկամուտը» բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) եւ բազմապատկվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձին եւ չաշխատող կնոջը մայրության նպաստ նշանակելու դեպքում՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:

14. Եթե սույն հոդվածով սահմանված` մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը) պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից:

15. Մայրության նպաստը նշանակելիս սույն հոդվածի իմաստով ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրը հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրն է:»:

Հոդված 17. Օրենքի 23-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «նպաստի» բառը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության նպաստի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին մայրության նպաստ չի նշանակվում:»:

Հոդված 18 . Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, ինչպես նաեւ չաշխատող մայրերին տրվող մայրության նպաստը հաշվարկում, նշանակում եւ վճարում է լիազոր մարմինը, որպես հարկային գործակալ հաշվարկելով եւ փոխանցելով եկամտային հարկը:»:

Հոդված 19. Օրենքի 25-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «3-րդ մասով» բառերը փոխարինել «9-րդ մասով» բառերով.

2) 21-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Չաշխատող կինը ներկայացնում է նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը:

Սույն օրենքի 21.1-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նպաստ նշանակելու դեպքում եւ սույն օրենքի 21.1-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա երեխայի կենսաբանական մորը նպաստ նշանակելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության թերթիկի փոխարեն ներկայացվում է երեխայի ծննդյան վկայականը, իսկ 21.1-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա նպաստ նշանակելու դեպքում՝ երեխայի ծննդյան վկայականը կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված` պերինատալ մահվան մասին սահմանված ձեւի փաստաթուղթը:

Անհրաժեշտության դեպքում, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է սույն սույն օրենքով սահմանված՝ միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափը, ներկայացվում են նաեւ անձի խնամքին առկա երեխայի կամ երեխաների ծննդյան վկայական(ներ)ը:»:

3) 2-րդ մասում «դեպքում նպաստի» բառերը փոխարինել «դեպքում ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի» բառերով:

Հոդված 20. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասում «նպաստը» բառը փոխարինել «մայրության նպաստը» բառերով:

Հոդված 21. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «, վարձու աշխատողին է տրամադրում սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված տեղեկանքը» բառերը:

Հոդված 22. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին եւ տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակությունը կամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունքն առաջացել է 2015 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո), բացառությամբ չաշխատող կնոջը մայրության նպաստ նշանակելուն եւ վճարելուն վերաբերող դրույթների:

2. Սույն օրենքի՝ չաշխատող կնոջը մայրության նպաստ նշանակելուն եւ վճարելուն վերաբերող դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունքն առաջացել է 2016 թվականի հունվարի 1-ից հետո:

3. Եթե ժամանակավոր անաշխատունակությունը «հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունքը» առաջացել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, ապա ժամանակավոր անաշխատունակության «մայրության» նպաստը եւ նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով (պայմաններով): 

Հիմնավորում

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր անաշխատունակության նպաստների բնագավառում իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով:

2.Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը, տեսակները, դրա հաշվարկման, նշանակման եւ վճարման պայմաններն ու կարգը:

Օրենքի համաձայն՝ սահմանված է հետեւյալ տեսակի նպաստները.

1) հիվանդության.

2) պրոթեզավորման.

3) առողջարանային բուժման.

4) հղիության ու ծննդաբերության.

5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

Նպաստը տրվում է, եթե դրա ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:

Նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձից:

Գործող իրավակարգավորումների արդյունքում էապես նվազում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի հասցեականությունը:

Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ այս պարագայում ֆորմալ իմաստով օրենք չի խախտվում:

Խնդրո առարկա է նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ գործող օրենսդրությամբ չաշխատող մայրերի համար հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար որեւէ դրամական վճար սահմանված չէ: Այսինքն, պետությունը չաշխատող կնոջը հղիության ընթացքում ուղղակի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում:

3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները, առաջարկվում է.

1. Նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տեւողությանը, մասնավորապես, սահմանել, որ հիվանդության, ընտանիքի անդամի խնամքի, առողջարանային բուժման, պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակով անաշխատունակության դեպքում, նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի.

1) 40 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 1 տարուց պակաս է,

2) 60 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 1-3 տարի է,

3) 80 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 3 տարուց ավելի է:

2. Սահմանել նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկի չափով (բացառությամբ՝ հղիության եւ ծննդաբերության կամ մայրության նպաստի):

3. Հղիության եւ ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի եւ սահմանել, որ 2016 թվականից սկսած, այն վճարվում է նաեւ չաշխատող կնոջը՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (140 օր) համար:

4. Չաշխատող կնոջը տրվող նպաստը հաշվարկել նվազագույն ամսական աշխատավարձից, վերանայելով նպաստը հաշվարկելու կարգը (նպաստ հաշվարկելու համար՝ հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) եւ բազմապատկվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):

5. Սահմանել աշխատող մոր հղիության եւ ծննդաբերության (մայրության) նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ՝

1) առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 7-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 2 600 000 դրամ),

2) երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 3 600 000 դրամ):

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններին համապատասխան խմբագրական փոփոխություններ են առաջարկվում կատարել նաեւ`

1) «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում (մայրության նպաստը ներառվում է պետական նպաստների կազմում).

2) «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում (հստակեցված է «ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքին կատարված հղումներում հստակեցված է օրենքի` նախագծով առաջարկվող անվանումը):

4. Ակնկալվող արդյունքը

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունքը կհամապատասխանեցվի նպաստի էությանը: