Armenian ARMSCII Armenian
Կ-513-16.02.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«26) թանկարժեք մետաղների (բացառությամբ` թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի (իրերի), այդ թվում` ոսկերչական եւ այլ իրերի), ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից պատրաստված` ԱՏԳ ԱԱ 7106, 7108, 7109 00 000 0, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող` ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարումը.»:

Հոդված 2. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ եւ 31-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետով սահմանված` ԱՏԳ ԱԱ 7108 խմբի ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքների» բառերը:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից եւ կիրառվում է 2023 թվականի ապրիլի 1-ից հետո կատարվող` ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքներին վերագրվող` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված ձեռքբերումների մասով առաջացած` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների մասով: