Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6215-03.10.2014-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 35-րդ հոդվածի առաջին եւ երրորդ պարբերություններում «0.5 տոկոս» բառերը փոխարինել «0.15 տոկոս» բառերով եւ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն հոդվածով նախատեսված տույժը կիրառվում է ժամանակին չվճարված (չգանձված) պետական տուրքի գումարի նկատմամբ՝ դրա վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:»:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարման ժամկետին հաջորդող 365 օրը լրացած պետական տուրքի չվճարված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարման ժամկետին հաջորդող 365 օրը չլրացած պետական տուրքի չվճարված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հաշվարկվում է ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,15 տոկոսի չափով մինչեւ վճարման ժամկետին հաջորդող 365 օրը լրանալը: