Armenian ARMSCII Armenian
Կ-5191-27.02.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 435-րդ հոդվածում՝

1. 3-րդ մասում «համատեղ իրավական ակտով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքի» բառերը.

2. լրացնել նոր 3.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3.1. Անշարժ գույքի վրա արգելանք դնելու դեպքում հարկային մարմինը անհրաժեշտ փաստաթղթերը անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված Կառավարության որոշումը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 1 տարվա ընթացքում:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահին եւ տարածվում է Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից սույն օրենքի 1-ին հոդվածի
2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի ներկայացման իրավահարաբերությունների վրա: