Armenian ARMSCII Armenian
Կ-4991-23.01.2023,13.03.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 317-րդ հոդված 3-րդ մասի, 322-րդ հոդվածի 3-րդ մասի, 327-րդ հոդվածի 3-րդ մասի եւ
333-րդ հոդվածի 7-րդ մասի «մշտապես գործող արբիտրաժի նախագահի կողմից» բառերը փոխարինել «մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 318-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ,

«2. Եթե արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար  կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում, ապա նշված դիմումները միացվում են եւ քննվում են արբիտրաժի վճռի համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակներում:».

2) լրացնել նոր՝ 2.1-2.2-րդ մասերով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով միացված դիմումները քննվում, եւ դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար  կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով:

2.2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումները քննվում, եւ դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար  կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:»:

3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ,

«3. Դիմումի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը եւ վայրը նշվում են դիմումները միացնելու մասին դատարանի կողմից կայացվող որոշման մեջ, որը կայացվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկվում է արբիտրաժին եւ արբիտրաժային վարույթի կողմերին:»:

Հոդված 3. Օրենսգրքի 320-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) դատարանի եզրահանգումը՝

ա. արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու.

բ. դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու.

գ. սույն օրենսգրքի 318-րդ հոդվածի 2.1-2.2-րդ մասերով սահմանված դեպքերում դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու եւ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ:»:

Հոդված 4. Օրենսգրքի 323-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «մեկ ամսվա» բառերը փոխարինել «տասնհինգ օրվա» բառերով.

2) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Եթե արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դիմումները միացվում են եւ քննվում են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակներում:».

3) լրացնել նոր՝ 6.1-6.3-րդ մասերով.

«6.1. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով միացված դիմումները քննվում, եւ դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով:

6.2. Դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումները քննվում, եւ դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

 6.3. Դիմումի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը եւ վայրը նշվում են դիմումները միացնելու մասին դատարանի կողմից կայացվող որոշման մեջ, որը կայացվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկվում է արբիտրաժին եւ արբիտրաժային վարույթի կողմերին:»:

Հոդված 5. Օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) դատարանի եզրահանգումը՝

ա. արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու.

բ. կատարողական թերթ տալը մերժելու.

գ. սույն Օրենսգրքի 323-րդ հոդվածի 6-6.2-րդ մասերով սահմանված դեպքերում արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու եւ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին:»:

Հոդված 6. Օրենսգրքի 326-րդ հոդվածԻ 1-ին մասում «եւ միջազգային առեւտրային արբիտրաժների» բառերը հանել:

Հոդված 7. Օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «արբիտրաժային դատարանի կամ միջազգային առեւտրային արբիտրաժի» բառերը փոխարինել «արբիտրաժի» բառով:

Հոդված 8. Օրենսգրքի 333-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) սույն օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու պահին գործն արբիտրաժի համապատասխան փուլում գտնվելու մասին վկայող փաստաթուղթը,»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: