Armenian ARMSCII Armenian
Պ-4363-22.11.2022,20.03.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի «(այսուհետ՝ Օրենք)» 19-րդ հոդվածի 1-ին մասի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել 18.18-րդ կետով կետով հետեւյալ բովանդակությամբ.

«18.18. Տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների, կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների 3-րդ դասի արտադրության, ներմուծման, կիրառման (շահագործման), առեւտրի (իրացման), պահեստավորման եւ տեղափոխման համար

կենցաղային նշանակության 1-ին եւ 2-րդ դասերի արտադրատեսակների պահեստավորման եւ տեղափոխման համար
բազային տուրքի 500-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«26. իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման, առեւտրի եւ պայթեցման աշխատանքների կատարման, պահեստավորման, տեղափոխման կամ կիրառման (շահագործման) թույլտվություն տալու համար բազային տուրքի
500-ապատիկի չափով

Հոդված 3. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4.

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: