Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-636-13.10.2014-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»  Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի  ՀՕ-62-ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ՝

«Բարձրագույն ուսումնական հաստատություններում, առանց տարկետման իրավունքի,  վճարովի հիմունքներով բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար դիմորդները կարող են իրենց ընտրությամբ,  առանց մրցույթի եւ ընդունելության քննություն հանձնելու,  ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն:  Ոչ մրցութային, վճարովի հիմունքներով առանց տարկետման իրավունքի  ընդունված ուսանողների համար, բարձրագույն ուսումնական հաստատություններում արտոնություններ եւ ուսման վարձավճարների զեղչեր սահմանելու նպատակով, կարող են անցկացվել ներբուհական մրցույթներ:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2015թ.-ի հուվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ


Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է առանց տարկետման իրավունքի, վճարովի հիմունքներով ԲՈՒՀ ընդունվողներին հնարավորություն ստեղծել ոչ մրցութային հիմունքներով, առանց ընդունելության քննություն հանձնելու  ընդունվելու ԲՈՒՀ: