Armenian ARMSCII Armenian
Կ-5844-08.05.2023-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195 օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետում «ավարտելուց» բառից հետո լրացնել «եւ սահմանված կարգով անհատական լիցենզիա ստանալուց» բառերը:

Հոդված 2. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասին 9-րդ կետում «հեռացվելիս» բառից հետո լրացնել «կամ սահմանված կարգով անհատական լիցենզիա չստանալու դեպքում» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: