Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6512-03.11.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34.1-րդ հոդվածի.

1. 1-ին մասի 2-րդ կետում «աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի)» բառերը փոխարինել «տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության  աշխատանքային կենսաթոշակ,» բառերով.

2. 1-ին մասի 3-րդ կետում «աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի)» բառերը փոխարինել «տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության  աշխատանքային կենսաթոշակ,» բառերով, իսկ «եւ չեն աշխատում» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի վերնագրից հանել «եւ կենսաթոշակները վերահաշվարկելը» բառերը:

Հոդված 3 . Անցումային դրույթներ

1. 2015 թվականի հունվարի 1-ից, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը նշանակված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն նշանակվում եւ վճարվում է Օրենքի 34.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված պարգեւավճար՝ եթե զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամն ունի նաեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում, եթե պարգեւավճարի չափը ցածր է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափից, ապա պարգեւավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում` մահացած զինծառայողի ընտանիքի անդամին նշանակված պարգեւավճարի իրավունքը չի վերանայվում, իսկ պարգեւավճար ստանալու իրավունք ունենալու ժամանակահատվածում անձը պահպանում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անդամի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքներն ու արտոնությունները:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում` եթե զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի պարգեւավճար (կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ) ստանալու իրավունքը դադարեցվել է աշխատելու պատճառով, ապա պարգեւավճար ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին:

Հիմնավորում

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագիծը պայմանավորված է առանձին կատեգորիայի անձանց սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու  անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով սահմանված առաջնահերթությունները:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Այսօր, զոհված զինծառայողների ընտանիքների՝ աշխատանքային կենսաթոշակ ստացող անդամը պարգեւավճարի իրավունք ունի, եթե չի աշխատում:

Խնդրո առարկա սահմանափակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պարգեւավճարը սահմանվել է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն (կենսաթոշակը նշանակվում է չաշխատելու դեպքում):

Հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները՝ 2013-2014թթ., պայմանավորված աշխատելու հանգամանքով, դադարեցվել է զոհված  (մահացած) զինծառայողների ընտանիքների 125 անդամի պարգեւավճարի իրավունքը: 76 շահառու աշխատանքից ազատվելուց հետո կրկին ձեռք է բերել  պարգեւավճարի իրավունք (վերականգնվել է իրավունքը):

Հարկ է նաեւ նկատի ունենալ, որ վերջին շրջանում խնդրո առարկա գումարի էությունը զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար փոխվել է՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակից փոխակերպվելով մատուցած ծառայությունների համար տրված արտոնության (պարգեւավճարի):

Միաժամանակ, այսօր կան ՀՀ բանակում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներ, ովքեր ստանում են 2 կենսաթոշակ՝ աշխատանքային (սոցիալական) եւ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական (աշխատելու պայմանով դադարեցված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների մասին վիճակագրություն չի տարվում):

Կան նաեւ Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ,  ովքեր ստանում են 2 կենսաթոշակ (կերակրողին կորցնելու դեպքում զինվորական եւ աշխատանքային կամ սոցիալական):

ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 1-ին հավելվածի 37-րդ կետի համաձայն՝ այս անձանց նշանակված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը չի վերահաշվարկվում:

Ընդ որում, այդ անձինք իրավունք ունեն կերակրողին  կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն ստանալ պարգեւավճար, սակայն չեն դիմում պարգեւավճարի համար, չնայած այն հանգամանքին, որ պարգեւավճարի գումարը գերազանցում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը:

Մասնավորապես, ՀՀ բանակում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամների թիվը, ովքեր ստանում են կերակրողին կորցնելու դեպքում զինվորական եւ աշխատանքային (սոցիալական) կենսաթոշակ, կազմում է 4069, որից 3913-ի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը ցածր է 31000 դրամից (այս կատեգորիայի անձանց տրվող պարգեւավճարի չափը կազմում է 31000 դրամ):

ՀՀ բանակում զոհված եւ մահացած զինծառայողների երեխաների թիվը, ովքեր ստանում են կերակրողին կորցնելու դեպքում զինվորական եւ աշխատանքային կենսաթոշակ (նպաստ), կազմում է 57, որից 42-ի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը ցածր է 38000 դրամից (այս կատեգորիայի անձանց տրվող պարգեւավճարի չափը կազմում է 38000 դրամ):

Խնդրո առարկա է այն հանգամանքը, որ վերը նշված կատեգորիան ներառում է նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին (շուրջ 2780 անձ, կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ):

Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային կազմի զինծառայողների ընտանիքների անդամների թիվը, ովքեր ստանում են կերակրողին կորցնելու դեպքում զինվորական եւ աշխատանքային կենսաթոշակ (նպաստ), կազմում է 2383: Այս անձինք ստանում են 11600 դրամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ (այս կատեգորիայի անձանց տրվող պարգեւավճարի չափը կազմում է 17000 դրամ):

3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել, որ`

1)  զոհված զինծառայողի ընտանիքի անդամը պարգեւավճարի իրավունք ունի՝ անկախ աշխատելու հանգամանքից,

2)  անկախ կենսաթոշակառուի դիմելուց, զինծառայողների ընտանիքների անդամներին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն վճարվում է պարգեւավճար, որի չափը չի կարող պակաս լինել կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափից:

Միաժամանակ, հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան, հստակեցվում են առանձին դրույթներ, ինչպես նաեւ լուծումներ են առաջադրվում անցումային շրջանի խնդիրներին:

Անհրաժեշտ լրացուցիչ միջոցների չափը, համաձայն նախնական հաշվարկների, կազմում է.

1) ամսական շուրջ 13 մլն. դրամ՝ Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին պարգեւավճար նշանակելու եւ վճարելու համար (շուրջ 2400 անձ 11600 դրամի փոխարեն կստանա 17000 դրամ, աճը՝ շուրջ 46 տոկոս),

2) ամսական շուրջ 38.0 մլն. դրամ՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ ծառայողական պարտականությունները կատարելու հետեւանքով զոհված (այդ թվում՝ զոհված ազատամարտիկների), ինչպես նաեւ ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների անդամների համար (շուրջ 3900 անձ 21000-31000 դրամի փոխարեն կստանա 31000 դրամ, իսկ երեխան՝ 38000 դրամ):

Անկախ աշխատելու հանգամանքից՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամին պարգեւավճար նշանակելու համար կպահանջվի ամսական շուրջ 1.5 մլն դրամ:

4. Ակնկալվող արդյունքը

3)  Արդյունքում.

4)  զոհված զինծառայողի ընտանիքների շուրջ 50 անդամ կշարունակի ստանալ պարգեւավճար (չնայած աշխատելու պայմանին),

5)  Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային կազմի զինծառայողների ընտանիքների շուրջ 2400 անդամ 11600 դրամի փոխարեն կստանա 17000 դրամ (աճը՝ շուրջ 46 տոկոս),

6)  ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ ծառայողական պարտականությունները կատարելու հետեւանքով զոհված (այդ թվում՝ զոհված ազատամարտիկների), ինչպես նաեւ ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների շուրջ 3900 անդամ, ում կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ 31000 դրամից (այդ թվում՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների շուրջ 2800 անդամ,  ում կենսաթոշակի չափը կազմում է 21000 դրամ), զինվորական կենսաթոշակի փոխարեն կստանա 31000 դրամ, իսկ երեխան՝ 38000 դրամ պարգեւավճար:



ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:



ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում է, որ զոհված զինծառայողի ընտանիքի անդամը պարգեւավճարի իրավունք ունի՝ անկախ աշխատելու հանգամանքից, ինչպես նաեւ նախատեսվում է անկախ կենսաթոշակառուի դիմելուց, զինծառայողների ընտանիքների անդամներին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն վճարել պարգեւավճար, որը չի կարող պակաս լինել կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափից:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա  ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է բարձրացնել զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության մակարդակը, մասնավորապես` ամրագրվում են դրույթներ այն մասին, որ զոհված զինծառայողի ընտանիքի անդամը պարգեւավճարի իրավունք ունի` անկախ աշխատելու հանգամանքից եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ`

7) զոհված զինծառայողի ընտանիքի անդամը պարգեւավճարի իրավունք ունի՝ անկախ աշխատելու հանգամանքից,

8)  անկախ կենսաթոշակառուի դիմելուց, զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը նշանակված` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն նշանակվում եւ վճարվում է պարգեւավճար, որը չի կարող պակաս լինել կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ համաձայն օրենքի նախագծին կից տեղեկանք-հիմնավորմանը աշխատելու պայմանով դադարեցված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների մասին վիճակագրություն չի տարվում, իսկ անկախ կենսաթոշակառուի դիմելուց, զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն պարգեւավճարի նշանակման եւ վճարման հետ կապված անհրաժեշտ լրացուցիչ միջոցների չափը, համաձայն նախնական հաշվարկների, կազմում է տարեկան շուրջ 600.0 մլն դրամ:

Միաժամանակ, օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն: