Armenian ARMSCII Armenian
Կ-670-02.10.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը եւ 127-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Oրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի գ. ենթակետում «1-ին եւ 3-րդ մասերով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը Կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում շարունակվում են կիրառվել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 121-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետով, 127-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի գ. ենթակետով նախատեսված դրույթները: