Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7036-13.11.2023-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության իրավական կարգավիճակի, դրա ստեղծման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման կարգի, կառավարման մարմինների, դրանց ձեւավորման եւ լիազորությունների, գույքի օգտագործման ու ֆինանսատնտեսական հարաբերությունների, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի մարմինների հետ փոխհարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: