Armenian ARMSCII Armenian
Կ-7442-14.12.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածում՝

1. 3-րդ մասում «համալրման ենթակա տեղերի քանակը» բառերից հետո լրացնել « եւ կցելով բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձեւանմուշը» բառերը:

2. 4-րդ մասի 5-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով. «6)  բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ:»:

3. 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Հայտատուները հանձնում են գրավոր քննություն, որի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, Որակավորման հանձնաժողովը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գրավոր քննության արդյունքում դրական գնահատական ստացած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:»:

4. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին եւ 7.2-րդ մասերով.

«7.1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացությունը ստանալուց հետո անցկացվում է բանավոր քննություն: Բանավոր քննության ընթացքում թեկնածուին հարցադրումներ են արվում նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության վերաբերյալ: Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ընթացքում գնահատման ենթակա տվյալների թվում է նաեւ թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:

7.2. Գրավոր եւ բանավոր քննություններից դրական գնահատական ստացած անձինք անցնում են հոգեբանական գնահատում:

Քննություններից դրական գնահատական եւ հոգեբանական գնահատումը բարեհաջող անցած հայտատուներն ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում՝ որակավորման հանձնաժողովի որոշմամբ:

Գրավոր եւ բանավոր քննությունների անցկացման կարգը, հոգեբանական գնահատմանը վերաբերող հարցերի շրջանակը եւ լրացման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1, 1.2. եւ 1.3 մասերով՝

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք, որակավորման հանձնաժողովի կողմից ծանուցում ստանալուց հետո՝ տասնօրյաժամկետում էլեկտրոնային համակարգում թարմացնում են բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկում ներկայացված տեղեկատվությունը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ծառայողական առաջխաղացման ցուցակում ընգրկվելուն հավակնող անձինք որակավորման հանձնաժողովի կողմից ծանուցում ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում որակավորման հանձնաժողով են ներկայացնում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության լրացված հարցաթերթիկ:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով, ինչպես նաեւ սույն օրենքի 31.1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում որակավորման հանձնաժողովը առաջխաղացման ենթակա անձանց կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկում տվյալների թարմացված լինելու վերաբերյալ տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

1.3. Ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ եզրակացությունը տրամադրելիս որակավորման հանձնաժողովի կողմից գնահատման ենթակա հանգամանքներից է նաեւ թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:»:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել նոր 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով՝

«4.1. Մինչ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից քննչական կոմիտեի նախագահի թեկնածուին Կառավարությանը ներկայացնելը՝ վարչապետի աշխատակազմը, իսկ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների թեկնածուներին, քննչական կոմիտեի նախագահի կողմից վարչապետին ներկայացնելը՝ քննչական կոմիտեի նախագահը, թեկնածուների կողմից լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

4.2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննչական կոմիտեի նախագահի թեկնածուի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունը տրամադրում է ՀՀ վարչապետին, իսկ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունը տրամադրում է քննչական կոմիտեի նախագահին:

4.3. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից քննչական կոմիտեի նախագահի թեկնածուին Կառավարությանը ներկայացնելու, իսկ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների թեկնածուներին, քննչական կոմիտեի նախագահի կողմից վարչապետին ներկայացնելու հետ մեկտեղ ներկայացվում են նաեւ թեկնածուների կողմից լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունները:»:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված կարգով եւ սույն օրենքով նախատեսված դեպքերում ու ժամկետներում ներկայացնել բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկ:»:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, իսկ 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից այնպիսի վարքագիծ դրսեւորելը կամ գույքային դրության առնչությամբ խնդրի առկայությունը, որը հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրելուն:»:

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի.

1. 1-ին մասում «նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որեւէ անդամի միջնորդությամբ:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում պարտադիր հարուցվում է ծառայողական քննություն:»:

2. 1.1-ին մասում «նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ծառայողական քննության արդյունքների հրապարակման կարգը» բառերը:

3. 3-րդ մասում «կարգապահական վարույթի» բառերը փոխարինել «ծառայողական քննության» բառերով:

4. 4-րդ մասում «Կարգապահական վարույթը» բառերը փոխարինել «Ծառայողական քննությունը» բառերով:

5. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մասով.

«4.1. Ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքում բացասական բնույթի եզրակացությունը տրամադրելու պահից հետո՝ մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց երեք տարի հետո (բացառությամբ բարեվարքության գույքային դրության առնչությամբ հարուցվող ծառայողական քննությունների): Բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում գույքային դրության առնչությամբ խախտում հայտնաբերելու դեպքում ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական եզրակացությունը տրամադրելու պահից հետո՝ մեկ տարվա ժամկետում:»:

6. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 15-րդ մասով.

«15. Քննչական կոմիտեի կայքէջում հրապարակվում է տեղեկատվություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում հարուցված ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ համապատասխան որոշումը կայացնելու պահից հետո 10-օրյա ժամկետում՝ բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տվյալների:»:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով

«Հոդված 31.1.    Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հերթական ատեստացիայի հետ միաժամանակ: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք արտահերթ ատեստավորման ժամանակ բարեվարքության ընթացիկ ուսումնասիրություն չեն անցնում: Քննչական կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն չեն անցնում:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:

3. Բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկը լրացվում է.

1) սույն օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում՝ համապատասխան արձակուրդից վերադառնալուց հետո՝ ատեստավորման հետ միաժամանակ,

2) սույն օրենքի 35-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում՝ աշխատանքի ներկայանալուց հետո տասնօրյա ժամկետում,

3) սույն օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում՝ ատեստավորման անցկացման մասին տեղեկացվելուց հետո տասնօրյա ժամկետում,

4) սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման ոչ ենթակա անձինք անցնում են բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով եւ համապատասխան հարցաթերթիկը լրացնում են յուրաքանչյուր երրորդ տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:

4. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրության արդյունքում ընդունված խորհրդատվական բնույթի եզրակացությունը տրամադրում է քննչական կոմիտեի նախագահին:»:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձեւանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

2. Մինչ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների լրացման էլեկտրոնային համակարգի գործարկումը բարեվարքության ուսումնասիրություն անցնող անձանց կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացվում են թղթային տարբերակով՝ օրենքով սահմանված կարգով:

3. «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվելու է 2026 թվականին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով: Նշված անձինք բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնում են տվյալ տարվա հունվարի 1-ից մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում: