Armenian ARMSCII Armenian
Կ-7648-16.01.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 88-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Կատարողական վարույթի շրջանակներում լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու հարաբերությունները կարգավորվում են «Կատարողական վարույթի մասին» օրենքով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 102-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Կատարողական վարույթի շրջանակներում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու հարաբերությունները կարգավորվում են «Կատարողական վարույթի մասին» օրենքով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 200-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Կատարողական վարույթի շրջանակներում ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու հարաբերությունները կարգավորվում են «Կատարողական վարույթի մասին» օրենքով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 243.1.-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Կատարողական վարույթում կիրառված Սահմանափակումները դադարում են «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 968.6.-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Կատարողական վարույթի շրջանակներում ֆոնդի մասնակցի փայի վրա բռնագանձում տարածելու հարաբերությունները կարգավորվում են «Կատարողական վարույթի մասին» օրենքով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 1243-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ժառանգության բացումից հետո պահանջը լրացուցիչ չի ներկայացվում, եթե պարտատերը մինչեւ ժառանգության բացումը սահմանված կարգով հայց է հարուցել ժառանգատուի դեմ, կամ եթե նրա պահանջով հարուցվել է կատարողական վարույթ:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: