Armenian ARMSCII Armenian
Կ-76425-16.01.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 510-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «կեղծ տվյալ ներկայացնելը,» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ բռնագանձման ենթակա գույքին հասանելիությունն ապահովելու՝ օրենքով սահմանված պարտականությունը խախտելը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: