Armenian ARMSCII Armenian
Երրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-6704 -03.12.2014,23.02.2015-ՊԻ-010/3


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «Անհատական տվյալների մասին» բառերը փոխարինել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 8-րդ հոդվածի 1-ին մասում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «անհատական» բառերը փոխարինել «անձնական» բառերով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից։