Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-761-16.04.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք)`

1) հավելված 1-ի` «Թմրամիջոցներ» բաժնի`

ա. 4-րդ կետում «Ալֆա-մեթիլֆենտանիլ» բառից հետո լրացնել «(հիմքն ու աղերը)» բառերը, 18-րդ կետում «Ացետիլհիդրոկոդեին» բառը փոխարինել «Ացետիլդիհիդրոկոդեին» բառով,  36-րդ կետում «N,N-դիէթիլտրիպտամին (ԴԷՏ)» բառերից հետո լրացնել «(հիմքն ու աղերը)» բառերը, 37-րդ կետում «N,N-դիմեթիլտրիպտամին (ԴԷՏ)» բառերը փոխարինել «N,N-դիմեթիլտրիպտամին (ԴՄՏ)» բառերով, 48-րդ կետում «Դիօքսֆենթիլի բուտիրատ» բառերը փոխարինել «Դիօքսաֆետիլ բուտիրատ եւ դրա աղերը» բառերով, 50-րդ կետում «Էթոնիտազին» բառը փոխարինել «Էտոնիտազեն եւ դրա աղերը» բառերով, 53-րդ կետում «Էթիլցիկլիդին» բառը փոխարինել «Էտիցիկլիդին եւ դրա աղերը» բառով, 55-րդ կետում «Էթգոնին» բառը փոխարինել «Էկգոնին» բառով, 56-րդ կետում «Էտօքսերիդին» բառից հետո լրացնել «եւ դրա աղերը» բառերը, 59-րդ կետում «Թիանեպթին» բառը փոխարինել «Թիանեպտին» բառով, 63-րդ կետում «Լեւոմետրոֆան» բառը փոխարինել «Լեւոմետորֆան» բառով, 92-րդ կետում «Մեթապոն» բառը փոխարինել «Մետոպոն» բառով, 93-րդ կետում «Մեթիլդեզոմորֆին» բառը փոխարինել «Մեթիլդեզորֆին» բառով, 106-րդ կետում «Մորֆին մեթաբրոմիդ» բառերը փոխարինել «Մորֆին մեթիլբրոմիդ» բառերով, 109-րդ կետում «Նիկոկոդեին» բառը փոխարինել «Նիկոկոդին» բառով, 110-րդ կետում «Նիկոդեկոդեին» բառը փոխարինել «Նիկոդիկոդին» բառով, 119-րդ կետում «Պարա-ֆլուորֆենտանիլ» բառերը փոխարինել «Պարա-ֆլուորոֆենտանիլ» բառերով, 121-րդ կետում «Պետիդին» բառը փոխարինել «Պեթիդին» բառով, 122-րդ կետում «Պետիդինի միջակա միացություն Ա» բառերը փոխարինել «Պեթիդին ինտերմեդիատ A» բառերով, 123-րդ կետում «Պետիդինի միջակա միացություն Բ» բառերը փոխարինել «Պեթիդին ինտերմեդիատ B» բառերով, 124-րդ կետում «Պետիդինի միջակա միացություն Գ» բառերը փոխարինել «Պեթիդին ինտերմեդիատ Գ» բառերով, 148-րդ կետում «Քլոնիտազեն» բառը փոխարինել «Կլոնիտազեն եւ դրա աղերը» բառերով, 153-րդ կետում «Ֆենադոքսոն» բառը փոխարինել «Ֆենադօքսոն եւ դրա աղերը» բառերով.

բ. 28-րդ եւ 140-րդ կետերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
 
28 Բուպրենորֆին (հիմքը եւ աղերը) 0,002-0,02  0,02-0,2  0,2
140 Թեբաին 0,02-0,04 0,04-1,0 1,0

գ. 70-րդ, 146-րդ, 149-րդ եւ 156-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

դ. 276-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 277-286-րդ կետեր.
 
277 Դեմորֆան 0,02-0,2 0,2-10,0 10,0
278 Դեքսամֆետամին 0,01-0,02 0,02-3,0 3,0
279 Էտրիպտամին 0,001-0,01 0,01-1,0 1,0
280 Լեւամֆետամին 0,01-0,02 0,02-3,0 3,0
281 Նորպիպանոն 0,1-0,5 0,5-2,5 2,5
282 ՏՄԱ` dl-3,4,5-տրիմեթօքսի-ալֆա-մեթիլֆենիլ-էթիլ ամին 0,015-0,03 0,03-5,0 5,0
283 Օրիպավին 0,04-0,02 0,02-1,0 1,0
284 Ֆենատին 0,1-0,5 0,5-2,5 2,5
285 Ֆենոպերիդին 0,1-0,5 0,5-2,5 2,5
286 Բարբիտալ  0,1-1,0 1,0-10,0 10,0

2) «Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր» բաժնի`

ա. 25-րդ կետում «4-մեթիլամիննորեքս» բառը փոխարինել «4-մեթիլամինորեքս» բառով, 29-րդ կետում «Պրոպիլհեքսիդրին» բառը փոխարինել «Պրոպիլհեքսեդրին» բառով.

բ. 51-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 52-63-րդ կետեր.
 
52 Ալլոբարբիտալ  0,1-1,0 1,0-10,0 10,0
53 Ալֆա-մեթիլ-4-մեթիլթիոֆենետիլամին (4-MTA) 0,05-0,2 0,2-1,5 1,5
54 Ամոբարբիտալ 0,1-1,0 1,0-10,0 10,0
55 Բուտալբիտալ 0,1-1,0 1,0-10,0 10,0
56 Սեկոբարբիտալ 0,1-1,0 1,0-10,0 10,0
57 Վինիլբիտալ 0,1-1,0 1,0-10,0 10,0
58 Ֆենետիլին 0,01-0,02 0,02-3,0 3,0
59 Տրոպիկամիդ 0,05-0,1 0,1-2,0 2,0
60 Զոլպիդեմ 0,01-0,05 0,05-1,0 1,0
61 Զոպիկլոն 0,01-0,05 0,05-1,0 1,0
62 Լեւոմեպրոմազին 0,3-3,0 3,0-30,0 30,0
63 Մեպրոբամատ 0,01-0,05 0,05-1,0 1,0
64 Պսեւդոէֆեդրին 0,1-1,0 1,0-10,0 10,0

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի հավելված 3-ի 8-րդ, 24-րդ, 25-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ եւ 31-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի հավելված 4-ի 18-րդ կետում «Ֆենիլացետոն» բառը փոխարինել «1-ֆենիլ-2-պրոպանոն»  բառով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի հավելված 5-ը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 10-րդ կետով.
 
10 Եղիսպակ կանխագուշակողների (Salvia Divinorum տեսակի բույս) 10-100 100

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը նախապատրաստվել են ի կատարումն ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թվականի միջոցառումների ծրագիրը եւ ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 1030-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 1-ին կետի:

Նշված կետով նախատեսված է թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծության իրականացում եւ անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը` ՄԱԿ-ի կոնվենցիաների եւ միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան:

Միջոցառումն իրականացնելու նպատակով ուսումնասիրվել են ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերի հավելվածներով հաստատված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցանկերը, ինչի արդյունքում պարզվել է, որ հավելվածներում եւ ցանկերում կան նյութերի որոշակի անհամապատասխանություններ, բացթողումներ  եւ տերմինների տառադարձության հետ կապված վրիպակներ:

Նշված բացթողումները վերացնելու նպատակով ցանկերը համեմատվել են նաեւ ՄԱԿ-ի 1961, 1971 եւ 1988թթ. միջազգային կոնվենցիաներով հաստատված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցուցակների հետ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով առկա բացթողումները, անհամապատասխանությունները, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հաստատված հավելվածները ՄԱԿ-ի 1961, 1971 եւ 1988թթ. միջազգային կոնվենցիաներով հաստատված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցուցակներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը,   նախապատրաստվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, փորձաքրեագիտական վարչության եւ ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կվերացվեն ՀՀ քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում մեջ առկա բացթողումները եւ անհամապատասխանությունները:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչնեի եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական ազդեցության կարգավորման տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա ազդեցության կարգավորման տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) հստակեցվում են թմրանյութրի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի տերմինները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է թմրանյութերի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի տերմինների անվանումների կարգավորմանը եւ նախագծերի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) նախագծերի ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, եւ այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Վերը նշված նախագծերով առաջարկվում է`

1) կանոնակարգել ՀՀ քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առկա բացթողումները, վերացնել տարընթերցումները, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հավելվածները համապատասխանեցնել ՄԱԿ-ի 1961թ., 1971 թվականի եւ 1988 թվականի միջազգային կոնվենցիաներով հաստատված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցանկերին,

2) փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի, խիստ ներգործող նյութերի, թունավոր նյութերի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պրեկուրսորների խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի, մշակումն արգելված թմրամիջոցների, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի ցանկերում,

3) փոփոխույթւոններ եւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մանր չափերում:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ  վերը նշված նախագծերի ազդեցությունը պետական բյուջեի ծախսերի վրա կարող է լինել չեզոք, իսկ եկամուտների վրա` դրական, քանի որ ընդլայնվում եւ փոփոխվում են ՀՀ տարածքում արգելված շրջանառություն ունեցող` վարչական եւ քրեական պատասխանատվության ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցանկերը եւ չափերը: Միաժամանակ հայտնում ենք, որ պետական բյուջեի եկամուտների վրա ննախագծերի ընդունման ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ գնահատել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել, թե նախագծերի ընդունումից հետո ինչպիսի եւ ինչ ծավալով իրավախախտումներ կկատարվեն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: