Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7705-27.04.2015-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածի`

1) 7-րդ մասի 2-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել,

2) 7.1 մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«7.1 Դեղերի գովազդի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաեւ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: