Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-787-14.05.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել նոր «ժթ» մաս հետեւյալ բովանդակությամբ`

«ժթ) կախոց` սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված  դեպքերում, հարգորոշողի կողմից անմիջապես թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա ամուր, անվնաս թելով կախված կապարե կնիք:»

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ  մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «է» կետով`

«է) սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված   թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը:»:

Հոդված 3.   Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը կարող է իրականացվել միայն նրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի եւ տարբերանիշի առկայության դեպքերում, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի յոթերորդ մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «է» կետերում նշված իրերի:»

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի`

1.  1-ին եւ 2-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով» բառերը փոխարինել ««Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով:

2.  2-րդ մասի`

- «ա» կետի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Վերջիններս ներկայացված իրերը (խմբաքանակը) հարգորոշելուց հետո դրանց վրա ներմուծողի հայեցողությամբ կամ դրոշմում են իրենց տարբերանիշը, կամ դրանց վրա ամրացնում են իրենց տարբերանիշով դրոշմված կախոց, որոնց համար տալիս են համապատասխան տեղեկանք:»:

- «գ» կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի» բառերով:

3.  3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված մյուս ռեժիմներով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայսատանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ մաքսային ընթացակարգերով  բաց թողնված » բառերով:

Հոդված 5. Օրենքի հավելվածում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԳԵՐԸ» աղյուսակի «Ոսկի» սյունակը լրացնել նոր տողով` հետեւյալ «999.9» թվերով»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԹԱՆԿԱՐԺԵՔ  ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

««Թանկարժեք  մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է `

ՀՀ տարածք ««Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող հանրահայտ ճանաչված ապրանքային նշան ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված ժամացույցների ու ոսկերչական իրերի ներմուծման եւ շուկայահանման գործընթացում առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ տարածք հանրահայտ ճանաչված ապրանքային նշան ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված ժամացույցներ ու ոսկերչական իրեր ներմուծող մի շարք ընկերությունների կողմից բարձրացված խնդիրների լուծման պահանջով, մասնավորապես`

Համաձայն գործող «Թանկարժեք մետաղների մասին»  ՀՀ օրենքի  9-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի,, եթե ներմուծվող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը կրում են արտադրող երկրի հարգեր, որոնք համապատասխանում են ՀՀ օրենքով սահմանված հարգերին եւ դրանց նկատմամբ կիրառվող պահանջներին, ապա այդ իրերը կարող են ՀՀ տարածք ներմուծվել առանց ՀՀ օրենքին համապատասխան դրված հարգադրոշմի:  Այս դեպքում ներմուծողը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը ներկայացնում է հարգորոշման կազմակերպություն, որոնք ներկայացրած  իրերը հարգորոշելուց հետո  տալիս են համապատասխան տեղեկանք:

Հանրահայտ ճանաչված ապրանքային նշան ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված ժամացույցներ ու ոսկերչական իրեր արտադրող օտարերկրյա ընկերություների կողմից վարվող վաճառքների խթանման քաղաքականության համաձայն` որոշակի ժամանակաշրջանում ապրանքային տեսականին փոխանակվում է նոր տեսականիով եւ չվաճառված  հին ապրանքատեսակները վերադարձվում է արտադրողին: Հայկական տարբերանիշի առկայությունը հանրահայտ ճանաչված ապրանքային նշան ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված ժամացույցների ու ոսկերչական  իրերի վրա  փչացնում է ապրանքի արտաքին տեսքը, խոչընդոտում է այդ իրերի ինչպես ՀՀ-ում իրացմանը, այնպես էլ ապրանքների վերադարձման  գործընթացը:

Կարգավորման բնույթը եւ նպատակը

Բնույթը` օրենսդրական կարգավորում:

Նպատակը`

Առաջարկվող փոփոխությամբ սահմանվել է այլընտրանքային մոտեցում, այն է. եթե ներմուծվող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը կրում են արտադրող երկրի հարգեր, որոնք համապատասխանում են ՀՀ օրենքով սահմանված հարգերին եւ դրանց նկատմամբ կիրառվող պահանջներին, ապա դրանց վրա ներմուծողի հայեցողությամբ կամ դրոշմում են իրենց տարբերանիշը, կամ դրանց վրա ամրացնում են իրենց տարբերանիշով դրոշմված կախոց, որոնց համար տալիս են համապատասխան տեղեկանք:»:

Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ  ճանաչված ապրանքային նշան ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի եւ ժամացույցների ներմուծումը կլինի պարզեցված ընթացակարգով:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
 
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Թանկարժեք  մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է պարզեցնել Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ  ճանաչված ապրանքային նշան ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի եւ ժամացույցների ներմուծման ընթացակարգերը:

Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` ավելացվում է «կախոց» հասկացությունը, ինչպես նաեւ վերացվում է «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծվող բրենդային` թանկարժեք մետաղներից պատրաստված ժամացույցների ու ոսկերչական իրերի ներմուծման եւ շուկայահանման գործընթացում առկա խոչընդոտները:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են  թանկարժեք մետաղների շուկայի հետ: Նախագծի ընդունմամբ բրենդային` թանկարժեք մետաղներից պատրաստված ժամացույցներ ու ոսկերչական իրեր ներմուծող տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծվի դրական մրցակցային միջավայր:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:             Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է որոշակի դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել ՀՀ տարածք «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծվող թանկարժեք մետաղներից պատրաստված ժամացույցների ու ոսկերչական իրերի ներմուծման ժամանակ ներկայացված իրերը (խմբաքանակը) հարգորոշելուց հետո, դրանց վրա հայկական տարբերանիշը դրոշմելու փոխարեն ամրացնել տարբերանշանով դրոշմված կախոց, ինչը հնարավորություն կտա խուսափել բրենդային իրերի վրա հայկական տարբերանիշի առկայությունից` դյուրացնելով ինչպես ՀՀ-ում այդ իրերի իրացման, այնպես էլ ապրանքների վերադարձման  գործընթացները:

Եզրակացություն

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության  գնահատման

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի եւ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից`  չեզոք ազդեցություն: