Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում

Նախագիծ

Կ -841-27.07.2015- ՏՀ -010/ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Oրենք) 9.2 հոդվածի աղյուսակում`

1) «պատվաստանյութ` մարդու համար» բառերից հետո լրացնել «, մանրածախ առեւտրի համար» բառերը:

2) «թերապեւտիկ եւ պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար՝ փաթեթավորված մանրածախ առեւտրի համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող եւ երաշխավորված կարգով տրամադրվող ինսուլինի կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի, որոնց համար դրոշմապիտակով դրոշմավորում չի պահանջվում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿ

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյան

Ինչո՞ւ ի տարբերություն պատվաստանյութերի մանրածախ վաճառքի, նախագծով ինսուլինի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի մանրածախ վաճառքի համար դրոշմապիտակավորման պահանջ չի սահմանված

Առաջարկության հիման վրա նախագիծն վերանայվել է: Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ ենթակետը սահմանվել է հետեւյալ կերպ. թերապեւտիկ եւ պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար՝ փաթեթավորված մանրածախ առեւտրի համար` պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող եւ երաշխավորված կարգով տրամադրվող ինսուլինի կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի, որոնց համար դրոշմապիտակավորում չի պահանջվում