Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8574-23.09.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 6-րդ կետը, 18-րդ կետի 18.1-րդ, 18.8-րդ, 18.8.1-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 20.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«20.1. Օրենքով սահմանված դեպքերում ծանուցում ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար պետական տուրքի դրույքաչափերը

1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.

1) Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առեւտրի  իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝

ֆիզիկական անձանցից՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով

իրավաբանական անձանցից՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»,

2) Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների արտադրության իրականացման իրավունքի ձեռք բերման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով

3) Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝

ֆիզիկական անձանցից՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով

իրավաբանական անձանցից՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով

4) Բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրության եւ (կամ) վաճառքի իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝

ֆիզիկական անձանցից՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով

իրավաբանական անձանցից՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով

5) Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող մինչեւ 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպեu նաեւ 2208 ծածկագրին դաuվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոu եւ ավելի uպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝ տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով

6) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող մինչեւ 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության  իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով

7) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության  իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով

8) Գինու, խնձորի եւ պտղահատապտղային այլ գինիների արտադրության  իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝ տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով

9) Գարեջրի արտադրության  իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով

2. Բացառությամբ սույն օրենքի 20-րդ հոդվածի 50-րդ կետերում նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակի, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում եւս ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունքի ձեռք բերման համար` տարեկան տվյալ գործունեության իրականացման իրավունքի ձեռք բերման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով

3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանից այլ անձանց տեղեկությունների տրամադրման համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:

4. Եթե «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է ծանուցման ենթակա գործունեությունն իրականացնել միայն ծանուցման մեջ նշված վայրում, ապա մեկից ավելի վայրերում ծանուցման ենթակա նույն գործունեության իրականացման վերաբերյալ միաժամանակ ծանուցումներ ներկայացման դեպքում ծանուցումներ ներկայացրած անձը կարող է ինքնուրույն ընտրել այն ծանուցումը, որում նշված վայրում գործունեության իրականացման իրավունքի ձեռք բերման համար սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերը ենթակա են գանձման (վճարման) սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով: Ծանուցում ներկայացրած անձի կողմից ինքնուրույն չորոշելու եւ (կամ) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնին չհայտնելու դեպքում) լիազոր մարմինն իր հայեցողությամբ որոշում է, թե վայրերից որում նույն գործունեության իրականացման իրավունքի ձեռք բերման համար է սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը ենթակա գանձման (վճարման) սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:

5. Եթե ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը ծանուցում ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք է ձեռք բերել՝ վճարելով տարեկան պետական տուրքը սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապա ծանուցում ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք է ձեռք բերելու համար սույն օրենքի այլ կետերով սահմանված կարգով վճարված պետական տուրքի հիման վրա ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման կամ սահմանված տարեկան հերթական պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով կասեցված համարվելու օրվանից սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարած տուրքը եռօրյա ժամկետում ենթակա է լրավճարման այդ ծանուցում ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման որեւէ մեկի համար` սույն օրենքի այլ կետերով տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով: Եռօրյա ժամկետում լրավճարումը չկատարելու դեպքում սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարված տարեկան պետական տուրքի հիման վրա ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը(իրավունքները) համարվում է (են) կասեցված եռօրյա ժամկետին հաջորդող օրվանից:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,  «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից  (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին (այսուհետ՝ ՕԿԱԿ) ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

ՕԿԱԿ-ի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվում է լիցենզավորման ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը: Մասնավորապես արձանագրվել են հետեւյալ խնդիրները.

- լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար անձինք պետք է բավարարեն որոշակի պահանջների, որոնց հավաստիացման համար պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր.

- լիցենզիայի որոշ տեսակների տրամադրումը կրում է ծախսատար եւ ժամանակատար բնույթ, սակայն ըստ էության հսկողության էական մեխանիզմներ չի պարունակում.

- լիցենզիա ստանալու համար որոշ դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել տվյալներ եւ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը բացակայում է.

- պարզ լիցենզիաներ տրամադրելիս լիազոր մարմինն ըստ էության կատարում է հաշվառման գործառույթ, իսկ բարդ լիցենզիաների որոշ տեսակների տրամադրման ժամանակ զուտ փաստաթղթային ուսումնասիրություն:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում անհրաժեշտ է իրականացնել կարգավորող իրավական ակտերի վերանայում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը եւ հաշվի առնելով ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը, առաջարկվում է.

-  ՀՀ տարածքում գործունեության որոշ տեսակների իրականացման համար ներդնել ծանուցման մեխանիզմ, այդ թվում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները դարձնել ծանուցմամբ իրականացվող.

-  էականորեն կրճատել ներկայացվող փաստաթղթերը.

-  սահմանել ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց լիազոր մարմնում հաշվառման կարգ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի  ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների  բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, կարգավորման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման






1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

Եզրակացություն

«Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  ընդունման դեպքում

«Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով  (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են կատարել մի շարք փոփոխություններ, մասնավորապես` կարգավորվում են ծանուցման ենթակա գործունեության տեսակները եւ ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ ՀՀ տարածքում գործունեության որոշ տեսակների իրականացման համար  նախատեսվում է ներդնել ծանուցման մեխանիզմ, այդ թվում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները դարձնել ծանուցմամբ իրականացվող:

Նախագծերով սահմանված ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու համար` տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն: Նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքում համապատասխան ոլորտներում գործունեություն իրականացնելու համար լիցենզավորման փոխարեն ներդնել ծանուցման մեխանիզմ, ինչի արդյունքում կկրճատվի ավելորդ վարչարարությունը եւ կնվազեն տնտեսվարողների ծախսերը:

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով նախատեսվում է որոշ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները դարձնել ծանուցման ենթակա գործունեության տեսակներ` պահպանելով նրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ օրենքների նախագծերի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների ծախսերի, համայքնների բյուջեների եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն, իսկ ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն, եթե ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների համապատասխան նախագծերի փաթեթը (Կ-728-24.02.2015-ՏՀ-010/0) հետ կանչվի ՀՀ Ազգային ժողովից եւ համապատասխանեցվի վերոնշյալ նախագծերի դրույթներին: