Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8779-22.10.2015,03.11.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12.1-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում հանել «, հաշվանցումը» բառը,

2) ուժը կորցրած ճանաչել 7-րդ մասը:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվածից ավելի վճարված գումարները մուտքագրվում են միասնական հաշվին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 13.8-րդ հոդվածի՝

1) 6-րդ մասում «հաշվանցվում կամ վերադարձվում է սույն հոդվածով սահմանված կարգով» բառերը փոխարինել «մուտքագրվում է միասնական հաշվին» բառերով,

2) 7-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Վճարողների կողմից հարկային եւ լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սույն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար վճարողից գանձվում է տուգանք (նաեւ ստուգման ակտով)` հաշվարկված վճարի գումարի 5 տոկոսի չափով:  Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հաշվարկված վճարի գումարը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: