Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8391-20.07.2015,06.11.2015-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ` Օրենք)         2-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ`

«Բանկի՝ որպես ֆինանսական խմբի անդամ գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ , 3-րդ եւ 4-րդ մասերում, 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում, 39-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության» բառերը:

Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել «ժ» կետ հետեւյալ բովանդակությամբ`

«ժ) խախտվել են բանկի մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը կարգավորող օրենքների եւ (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: