Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8395-20.07.2015,06.11.2015-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Ներդրումային ֆոնդի կառավարչի՝ որպես ֆինանսական խմբի անդամ գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասում «հարաբերությունները» բառից հետո լրացնել «, կառավարիչների մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: