Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-8641-05.10.2015,09.11.2015-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականիմայիսի 7-իՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի չորրորդ պարբերությունից հանել «(քաղաքային համայնքում` քաղաքապետը, գյուղական համայնքում` գյուղապետը)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 12-րդհոդվածի 1-ինմասում «համարվում» բառից հետո «քաղաքայինհամայնքում` քաղաքապետարանի, իսկգյուղականհամայնքում` գյուղապետարանի» բառերը փոխարինել «համայնքապետարանի» բառով:

Հոդված 3. Օրենքի 16-րդհոդվածում.

1.1-ինմասի 24-րդկետից հանել «գյուղական եւ քաղաքային» բառերը.

2. 1-ինմասի 30-րդկետում «համայնքի» բառից հետո լրացնել «եւ (կամ)համայնքիկազմիմեջմտնողբնակավայրի»  բառերը.

3.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 36-րդ կետով՝

«36) հաստատում է համայնքի ղեկավարի կողմից ներկայացված, համայնքի  կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ներկայացուցչի (այսուհետ՝ վարչական ներկայացուցիչ) թեկնածությանը ներկայացնելու եւ համաձայնեցելու կարգը»:

Հոդված 4. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ»

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 29.1-ին եւ 29.2-րդ հոդվածներով՝

«Հոդված 29.1 Վարչական ներկայացուցիչը

1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող, յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ  համայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ներկայացուցիչ:

2. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում, վարչական ներկայացուցչի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն ապահովում է աշխատակազմը:

3. Վարչական ներկայացուցչի պաշտոնը՝ հայեցողական պաշտոն է:

4. Վարչական ներկայացուցչի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ աշխատակազմի կանոնադրությամբ:

5.  Վարչական ներկայացուցիչը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ է:

6. Վարչական ներկայացուցիչը գործում է համայնքի ավագանու կողմից որոշված նստավայրում:

7. Վարչական ներկայացուցչի նստավայրի նկատմամբ գործում են սույն օրենքի 8-րդ հոդվածով՝ տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի համար սահմանված պահանջները:

8. Վարչական ներկայացուցչի պահպանման ծախսերը ներկայացվում են համայնքի բյուջեում առանձին տողով:

Հոդված 29.2. Վարչական ներկայացուցչի լիազորությունների ընդհանուր բնութագիրը

1. Վարչական ներկայացուցիչը՝

1) բնակավայրի տարածքում գործում է համայնքի ղեկավարի անունից.

2) հետեւում է բնակավայրի տարածքում մատուցվող հանրային ծառայությունների իրականացմանը  եւ այդ մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.

3) աջակցում եւ կազմակերպում է իր բնակավայրում, սույն օրենքի  19-րդ հոդվածի  3.1-ին կետով,  30-րդ հոդվածի   3-րդ մասի 6.1-ին կետով,  33.1-ին հոդվածով  եւ 34-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարին եւ աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորությունների իրականացումը.

4) համայնքի ավագանու կողմից սահմանված կարգին համապատասխան, անցկացնում է բնակավայրին վերաբերող հարցերի  հանրային լսումներ կամ քննարկումներ եւ արդյունքների մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.

5) մասնակցում է համայնքի ավագանու նիստերին.

6) իրականացնում է աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

2. Համայնքի ղեկավարը պատասխանատու է վարչական ներկայացուցչի գործունեության համար:»:

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածում.

1. 1-ին մասի  8-րդ կետը «ղեկավարներին» բառից հետո լրացնել «, վարչական ներկայացուցիչներին» բառերով.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-ին կետով.

«8.1) վարչական ներկայացուցիչ է նշանակում բնակավայրի բնակիչների համաձայնությամբ. վերջիններիս կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում՝ համայնքի ղեկավարը նշանակումը կատարում է առանց համաձայնեցնելու:»

Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Երեւան քաղաքի եւ քաղաքային համայնքների» բառերը փոխարինել «քաղաքների» բառով:

Հոդված 8. Օրենքի 75-րդ հոդվածում «վարչապետը նշանակում է քաղաքային, իսկ մարզպետը` գյուղական» բառերը փոխարինել «վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած» բառերով:

Հոդված 9. Օրենքի 84-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ եւ 15-րդ կետերով.

«14. Համայնքների միավորման կամ բաժանման արդյունքում նոր ձեւավորված համայնքներում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների  ընտրությունները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 40 օրյա ժամկետի վերջին կիրակի օրը: Նոր ձեւավորված համայնքներում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններն անց են կացվում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

Այդ ընտրություններից հետո միավորվող համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես մեկ համայնք՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անվանվամբ եւ համայնքային կենտրոնով: Միավորված համայնքը համարվում է միավորվող համայնքների իրավահաջորդը:

15. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միավորվող  համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչեւ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունների ստանձնումը:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում   փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀայաստանիՀանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացվեցին տեղական հանրաքվեներ (փնջերում ընդգրկված համայնքների միավորման հարցով), որոնց արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ համայնքների խոշորացման գործընթացին անհրաժեշտ է ապահովել շարունակականություն, մասնավորապես, մշակել կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծեր:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել են իրավական ակտերի նախագծեր, ինչը պայմանավորված է նոր ձեւավորվող խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման, ինչպես նաեւ լիազորությունների բաշխման առանձնահատկություններով: Մասնավորապես, առաջարկվում է համայնքները տարանջատել ինքնուրույն եւ բազմաբնակավայր համայնքների, նոր ձեւակերպում է ստանում «բնակավայր» հասկացությունը: Ներդրվում են «Բնակավայրի վարչական ներկայացուցչի» (որը սահմանվում է որպես հայեցողական պաշտոն), «Վարչական ներկայացուցիչի նստավայրի» ինստիտուտները, «քաղաքապետարան» եւ «գյուղապետարան» հասկացությունները փոխարինվում են «համայնքապետարան» հասկացությամբ, փոփոխվում են խոշորացվող համայնքների վարչական սահմանների նկարագրությունները: Սահմանվում են համայնքների միավորման սկզբունքները, կարգը, ինչպես նաեւ նոր ձեւավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները, համայնքների խոշորացման արդյունքում ձեւավորված համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոնները զբաղեցնելու կարգը:

Նախագծային փաթեթը 2014 թվականի նոյեմբերի 28-ի ?03/16/6471-14 գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը, որից հետո վերադարձվել է լրացուցիչ քննարկման, հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները: Ներայացվող նախագծային փաթեթը լրամշակվել է այդ առաջարկությունների հիման վրա:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ, ԱՄՆ ՄԶԳ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) հնգամյա ծրագրի փորձագիտական խումբ: Նախագծերը ուղարկվել են Եվրոպայի Խորհրդի փորձագետներին: 2014թ. հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի է ունեցել վերջիններիս մասնակցությամբ իրենց կողմից արված առաջարկությունների քննարկում: Նախագծերը, բովանդակային առումով, արժանացել են վերջիններիս հավանությանը (եզրակացությունը կցվում է): Նախագծերի գաղափարախոսությունը ներկայացվել է բազմաթիվ համայնքների բնակիչներին՝ համայնքների խոշորացման վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով կազմակերպված այցերի ընթացքում: 2015 թվականի հունիս ամսին Դիլիջան քաղաքում կազմակերպվել են հանրային լսումներ, որտեղ ներկայացվել է նախագծային փաթեթը:

4. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների խոշորացման գործընթացի իրավական բազան: