Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8574-23.09.2015,09.11.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6.1-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի 2-րդ կետում «դեպքում» բառը փոխարինել «կամ ծանուցված գործունեության դադարեցնելու դեպքերում» բառերով.

2. 1-ին մասի 3-րդ կետի՝

ա. 1-ին պարբերությունում «համար» բառից առաջ լրացնել «կամ ծանուցված գործունեության դադարեցման» բառերը.

բ. 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմումը լիազոր մարմին ներկայացնում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից հետո, ապա դրա բավարարման դեպքում հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից) սկսած հաշվարկվում է միայն տույժ` մինչեւ գործողության կամ ծանուցված գործունեության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումի ներկայացման օրը: Եթե դիմումում նշված է ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը, ապա տույժը հաշվարկվում է մինչեւ իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմումի ներկայացման օրը.».

3. 1-ին մասի 4-րդ կետում բոլոր տեղերում «կամ որակավորման» բառերը փոխարինել «, որակավորման կամ ծանուցման» բառերով.

4. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«Արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողությունը կամ ծանուցված գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվելու դեպքում (բացառությամբ կասեցված լինելու ժամանակահատվածում դիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության ուժը կորցրած ճանաչման դեպքերի կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքերի) հերթական տարեկան պետական տուրքերի գումարները ենթակա են վճարման անկախ արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության կամ ծանուցված գործունեության կասեցման հիմքերից ու ժամկետներից:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «ժբ» կետից հետո լրացնել նոր «ժգ» կետ հետեւյալ բովանադկությամբ.

«ժգ) օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետը, 18-րդ կետի 18.1-րդ, 18.8-րդ, 18.8.1-րդ, 18.10-րդ, 18.14-րդ, 18.14.1-րդ, 18.14.2-րդ,  18.14.3-րդ, ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 4. Օրենքը լրացնել նոր 20.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«20.1. Օրենքով սահմանված դեպքերում ծանուցում ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար պետական տուրքի դրույքաչափերը

1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.

1) Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առեւտրի  իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝

ֆիզիկական անձանցից՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով

իրավաբանական անձանցից՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»,

2) Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների արտադրության իրականացման իրավունքի ձեռք բերման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով

3) Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝

ֆիզիկական անձանցից՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով

իրավաբանական անձանցից՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով

4) Բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրության եւ (կամ) վաճառքի իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝

ֆիզիկական անձանցից՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով

իրավաբանական անձանցից՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով

5) Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող մինչեւ 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպեu նաեւ 2208 ծածկագրին դաuվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոu եւ ավելի uպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝ տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով

6) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող մինչեւ 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության  իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով

7) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության  իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով

8) Գինու, խնձորի եւ պտղահատապտղային այլ գինիների արտադրության  իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝ տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով

9) Գարեջրի արտադրության  իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով

10) Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունքի ձեռք բերման համար`

 ա. Երեւան քաղաքում` տարեկան  բազային տուրքի 1000-ապատիկի չափով,

 բ. Մարզկենտրոններում` տարեկան   բազային տուրքի 500-ապատիկի չափով,

 գ. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով

11) Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում իրականացման իրավունքի ձեռք բերման համար՝ տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով

12) Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման իրականացման իրավունքի ձեռք բերման համար` տարեկան բազային տուրքի  200-ապատիկը:

2. Բացառությամբ սույն օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետում նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակի, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում եւս ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունքի ձեռք բերման համար` տարեկան տվյալ գործունեության իրականացման իրավունքի ձեռք բերման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով

3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանից այլ անձանց տեղեկությունների տրամադրման համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:

4. Եթե «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է ծանուցման ենթակա գործունեությունն իրականացնել միայն ծանուցման մեջ նշված վայրում, ապա մեկից ավելի վայրերում ծանուցման ենթակա նույն գործունեության իրականացման վերաբերյալ միաժամանակ ծանուցումներ ներկայացման դեպքում ծանուցումներ ներկայացրած անձը կարող է ինքնուրույն ընտրել այն ծանուցումը, որում նշված վայրում գործունեության իրականացման իրավունքի ձեռք բերման համար սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերը ենթակա են գանձման (վճարման) սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով: Ծանուցում ներկայացրած անձի կողմից ինքնուրույն չորոշելու եւ (կամ) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնին չհայտնելու դեպքում) լիազոր մարմինն իր հայեցողությամբ որոշում է, թե վայրերից որում նույն գործունեության իրականացման իրավունքի ձեռք բերման համար է սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը ենթակա գանձման (վճարման) սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:

5. Եթե ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը ծանուցում ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք է ձեռք բերել՝ վճարելով տարեկան պետական տուրքը սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապա ծանուցում ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք է ձեռք բերելու համար սույն օրենքի այլ կետերով սահմանված կարգով վճարված պետական տուրքի հիման վրա ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման կամ սահմանված տարեկան հերթական պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով կասեցված համարվելու օրվանից սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարած տուրքը եռօրյա ժամկետում ենթակա է լրավճարման այդ ծանուցում ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման որեւէ մեկի համար` սույն օրենքի այլ կետերով տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով: Եռօրյա ժամկետում լրավճարումը չկատարելու դեպքում սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարված տարեկան պետական տուրքի հիման վրա ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը(իրավունքները) համարվում է (են) կասեցված եռօրյա ժամկետին հաջորդող օրվանից:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար պետական տուրք սահմանված լինելու դեպքում համապատասխան ծառայության մատուցում կամ գործողության իրականացում է համարվում լիազոր մարմնի կողմից համապատասխան անձին հաշվառելը:»:

Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածի՝

1. 3-րդ պարբերությունում «տրման» բառից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացված անձանց հաշվառման» բառերը.

2. 4-րդ պարբերությունում բոլոր տեղերում «գործողությունը» բառից հետո լրացնել «կամ ծանուցված գործունեությունը» բառերով:

Հոդված 7 . Օրենքի 35-րդ հոդվածի՝

1. 5-րդ պարբերությունում «պարտավորության ժամանակահատվածը» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման մասով միայն պարտավորության ժամանակահատվածը» բառերը.

2. 6-րդ պարբերությունում «գործողության» բառից հետո լրացնել «ծանուցված գործունեության» բառերը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: