Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-8864-28.10.2015,07.12.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 ապրիլ 1999 թվականի, ՀՕ-295) լրացնել նոր 33.1 հոդվածով հետեւյալ բովադակությամբ.

«33.1 Հաջորդող գրավի առարկայի բռնագանձման գործընթացը սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացված տեղեկությունները եւ դրանց տրամադրումը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն հաջորդող գրավի առարկայի բռնագանձման գործընթացը սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ գրավառուի կողմից անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացված տեղեկություններն արտացոլվում են անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում:

2. Անշարժ գույքի պետական ռեգիստրը սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկություններն արտացոլում է անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում, ինչպես նաեւ տրամադրում է առանձին տեղեկանքով՝ սույն օրենքի 32-րդ եւ 33-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգով՝ սույն օրենքով սահմանված համապատասխան վճարի մուծման դեպքում:»:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) հիփոթեք դրված գույքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխով սահմանված կարգով բռնագանձման արդյունքում իրացնելու, այդ թվում՝ հրապարակային սակարկություններով վաճառվելու կամ գրավառուին սեփականության իրավունքով անցնելու դեպքում.»:

Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածից հետ լրացնել նոր 41.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 41.1 Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման գործընթացում պետական գրանցման առանձնահատկությունները

1. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում պետական գրանցման վարույթի հարուցման հիմք է  հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկողի (կամ թողարկողի անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձի)  սույն օրենքով սահմանված կարգով ներկայացված դիմումը:

2. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքի  պետական գրանցումն իրականացվում է ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված հանդիսացող հիփոթեքի պայմանագրի հիման վրա:

3. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 264-րդ հոդվածի համաձայն գրավի իրավունքը  գրանցելիս  գրանցման մատյանում եւ գրանցման վկայականում գրավի իրավունքի սուբյեկտի անվան (անվանման) համար նախատեսված դաշտում լրացվում  է «արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) որպես արժեթղթի սեփականատեր գրանցված անձ» արտահայտությունը:

4. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի տեղաբաշխման ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում թողարկողը (կամ թողարկողի անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձը) անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնում  տեղաբաշխման կայացման կամ չկայացման մասին տեղեկանք` տրված արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից: Այն դեպքում, երբ՝

1) տեղաբաշխումը կայացել է թողարկողը (կամ թողարկողի անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձը) անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնում նաեւ տեղաբաշխման վերջնական ծավալների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիման վրա, վերջնական ծավալների փոփոխության դեպքում իրականացվում է գրավի իրավունքի փոփոխման պետական գրանցում.

 2) տեղաբաշխումը չի կայացել թողարկողը (կամ թողարկողի անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձը) անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնել նաեւ հիփոթեքի պետական գրանցումը չեղարկելու դիմում:

5. Ազդագրի հիման վրա թողարկված հիփոթեքով ապահովված արժեթղթերի սեփականատերերի փոփոխության յուրաքանչյուր դեպքում նոր գրավառուի իրավունքները համարվում են պետական գրանցում ստացած արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու պահից:

6. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի դադարման պետական գրանցումը պայմանագրի կողմերից որեւէ մեկի, իսկ դատական կարգով հիփոթեքը դադարելու դեպքում՝ շահագրգիռ անձի դիմումով իրականացվում է՝

1) հիփոթեքով ապահովված արժեթղթերից բխող պարտավորությունների դադարման դեպքում.

2) հիփոթեք դրված գույքի ոչնչացման դեպքում.

3) հիփոթեք դրված գույքը՝ հիփոթեքով ապահովված արժեթղթերի սեփականատերերի նկատմամբ պարտավորությունների բավարարման նպատակով բռնագանձման արդյունքում գույքն իրացնելու կամ գրավառուներին սեփականության իրավունքով անցնելու դեպքում.

4) հիփոթեքը դադարեցնելու մասին համաձայնագիր կամ հիփոթեքը դադարեցնող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ ներկայացնելու դեպքում:

7. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում.

1) հիփոթեքով ապահովված արժեթղթերից բխող պարտավորությունների դադարման հիմքով հիփոթեքի դադարման պետական գրանցման համար հաստատող փաստաթուղթ է համարվում արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից հիփոթեքով ապահովված արժեթղթերից բխող պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը.

2) հիփոթեք դրված գույքի ոչնչացման հիմքով հիփոթեքի դադարման պետական գրանցման համար հաստատող փաստաթուղթ են համարվում սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը.

3) հիփոթեք դրված գույքը՝ հիփոթեքով ապահովված արժեթղթերի սեփականատերերի նկատմամբ պարտավորությունների բավարարման նպատակով բռնագանձման արդյունքում գույքն իրացնելու կամ գրավառուներին սեփականության իրավունքով անցնելու հիմքով հիփոթեքի պետական գրանցումը համարվում է դադարեցված հիփոթեքի առարկային նկատմամբ նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքի պետական գրանցման պահից.

4) հիփոթեքը դադարեցնելու մասին համաձայնագիր ներկայացնելու հիմքով հիփոթեքի դադարման պետական գրանցման համար հաստատող փաստաթուղթ է համարվում հիփոթեքը դադարեցնելու մասին համաձայնագիրը.

5) հիփոթեքը դադարեցնող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ ներկայացնելու հիմքով հիփոթեքի դադարման պետական գրանցման համար հաստատող փաստաթուղթ է համարվում հիփոթեքը դադարեցնող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:»:

Հոդված 4. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել նոր 12.1-րդ ենթակետով  հետեւյալ բովադակությամբ.

«12.1) Հաջորդող գրավի առարկայի բռնագանձման գործընթացը սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացված տեղեկություններն անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում արտացոլելու, ինչպես նաեւ հաջորդող գրավի առարկայի բռնագանձման գործընթացը սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու համար՝ 1000 դրամ.»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,  նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 14-ին ԱՄՀ-ին ներկայացված Մտադրությունների մասին նամակով (Letter of Intent) ստանձնած պարտավորություններով եւ բխում է Կենտրոնական բանկի կողմից մշակված «Գրավի ինստիտուտի բարեփոխումների եւ գրավի հետ կապված խնդիրների լուծման հայեցակարգից» (այսուհետ՝ Գրավի հայեցակարգ):

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արժեթղթավորման վերաբերյալ

Ներկայումս գրավով (հիփոթեքով) ապահովված արժեթղթեր թողարկելն ունի հետեւյալ խնդիրները՝


Կենտրոնական բանկը առաջարկում է գործընթացը դարձնել մատչելի հետեւյալ կերպ՝

անձը գրավառու կհամարվի ռեեստրից տրված քաղվածքի համաձայն, երբ  կդառնա արժեթղթի սեփականատեր ՝ առանց լրացուցիչ գրանցումների ու վճարների:

Արդյունքում, անձինք կթողարկեն իրավական ճիշտ գործընթացնելով  այդպիսի արժեթղթեր, իսկ քաղաքացիներն էլ շահագրգռված կլինեն ձեռք բերել այդպիսի արժեթղթեր, քանի որ դրանք ապահով եկամուտներ է բերելու իրենց՝ առանց մի շարք գրանցումների ու գումարների:

Խմբային վարկերի վերաբերյալ

2) Վարկերի խմբային փոխանցումների արդյունավետ իրականացմանը խոչընդոտում են հետեւյալ հանգամանքները՝

1. գործարքների նոտարական վավերացում

2. գործարքներից բխող իրավունքների պետական գրանցում:

Նշված հանգամանքները վարկային խմբերի գործընթացը դարձնում են բավականին ծախսատար եւ ժամանակատար: Ակնհայտ է, որ վերոնշյալ խնդիրները հիմնականում առաջանում են այն դեպքերում, երբ վարկի կամ այլ պարտավորությանն (ակտիվի) ապահովման միջոցը (դրանից բխող իրավունքները) ենթակա է պետական գրանցման եւ (կամ) նոտարական վավերացման, ինչպես օրինակ՝ հիփոթեքի կամ պետական գրանցման ենթակա այլ իրավունքի դեպքում:

Ներկայումս ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս վարկերի խմբային փոխանցումներն իրականացնել մեկ պայմանագրի կնքմամբ: Միեւնույն ժամանակ, նշված օրենսդրական դրույթը պրակտիկայում չի կիրառվում, քանի որ արդյունքում չեն փոփոխվում ոչ նոտարի, ոչ էլ Անշարժ գույքի կադաստրի կողմից կիրառվող ընթացակարգերն ու ժամկետները, եւ ամենակարեւորը՝ գանձվող վճարները: Մասնավորապես՝ նոտարական վավերացման եւ պետական գրանցման վճարները հաշվարկվում եւ գանձվում են ըստ առանձին գործարքների (անկախ մեկ պայմանագրում ներառված լինելու փաստից), ընդ որում՝ յուրաքանչյուր ապահովված վարկի փոխանցումը համարվում է մեկ գործարք: Ավելին, երբեմն պրակտիկայում նոտարները հրաժարվում են վավերացնել իրենց կողմից մշակված օրինակելի ձեւին չհամապատասխանող եւ մի քանի ապահովված վարկերի փոխանցումը նախատեսող պայմանագրեր:

Հաջորդող գրավի վերաբերյալ

3) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 236 հոդվածի համաձայն հաջորդող գրավ թույլատրվում է, եթե այն արգելված չէ դրան նախորդած գրավի պայմանագրով: Պրակտիկայում ֆինանսական կազմակերպությունների մեծամասնությունն իրենց պայմանագրերում ի սկզբանե արգելում են հաջորդող գրավադրումը կամ թույլատրում այն բացառապես առաջնային գրավառուի գրավոր համաձայնությամբ: Նման պրակտիկան մեծամասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում բացակայում են հաջորդող գրավի իրացման գործընթացը կարգավորող օրենսդրական դրույթները: Կանոնակարգման նման բացի պարագայում ինչպես առաջնային, այնպես էլ՝ հաջորդող գրավառուների համար առաջանում են բազմաթիվ իրավական ռիսկեր:

Երրորդ անձանց արգելանքները գրավի վրա

4) Գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքով գրավառուն ունի գրավ դրված գույքից առաջնահերթ բավարարում ստանալու իրավունք անկախ այն հանգամանքից թե գրավի առարկան դատական կամ այլ կարգով կիրացվի գրավատուի գրավով  չապահովված պարտավորությունների համար: Չնայած այդ կարգավորմանը, գրավառուի իրավունքները ոտնահարվում են եւ գրավը կորցնում է իր ինստիտուցիոնալ նշանակությունը, երբ երրորդ անձինք գրավի առարկայի վրա գրավատուի այլ պարտավորությունների համար արգելանքներ, կալանքներ կամ այլ սահմանափակումներ են դնում:

Մասնավորապես՝ պրակտիկայում խնդիրները կապված են հետեւյալի հետ՝

Բանկը չի ցանկանում պահանջել վարկի վաղաժամկետ մարում: Երրորդ անձ պարտատերը ցանկանում է իրացնել գրավի առարկան Պարտապանի՝ իր նկատմամբ պարտավորությունների բավարարում ստանալու ն