Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-727-24.02.2015,09.12.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի՝ 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

1. Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից  (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտի կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Աշխատակազմի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվել են ձեռնարկատիրության ոլորտի կարգավորումները, մասնավորապես` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշողների եւ հարգադրոշմողների որակավորման կարգավորումները: Տվյալ գործունեությամբ զբաղվելու համար անձը պետք է ունենա համապատասխան որակավորում: Հարգորոշողների եւ հարգադրոշմմողների որակավորումը իրականացվում է ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1924 որոշման համաձայն: Որակավորման վկայականը տրվում է 3 տարի ժամկետով: Որակավորման վկայականի գործունեության ժամկետի ավարտից հետո կամ անձին մասնագիտական որակավորումից զրկելու դեպքում որակավորման վկայականը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է լիազոր մարմին:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում անհրաժեշտ է իրականացնել սույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման, կարգավորումների հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի նվազեցման միջոցով՝ առաջարկվում է.

1. Հանել որակավորման վկայականի գործունեության ժամկետի ավարտից հետո կամ անձին մասնագիտական որակավորումից զրկելու դեպքում որակավորման վկայականը լիազոր մարմին վերադարձնելու պահանջը եւ պահանջը չկատարելու համար սահմանված պատասխանատվության միջոց կիրառվող տուգանքը` 50.000 դրամի չափով:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկների ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի գործարար միջավայրի բարելավումը: