Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-916-10.12.2015-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Oրենսգիրք) 17-րդ հոդվածի 4-րդ մասի «սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 162.1-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «պատկանող» բառից հետո լրացնել «նյութական կամ» բառերը, իսկ «անձնական» բառից հետո «գույքային կամ»բառերը,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում՝ նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմիցհաստատվել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետեւանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետեւյալ հիմնարար իրավունքները՝

1) կյանքի իրավունքը.

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

3) ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը.

4) արդար դատաքննության իրավունքը.

5) անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.

6) մտքի, խղճի եւ կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.

7) հավաքների եւ միավորման ազատության իրավունքը.

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:»,

3) 4-րդ մասում «կոնվենցիոն» բառը փոխարինել «հիմնարար» բառով,

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով?

«5. Ոչ իրավաչափ վարչարարության հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

Հոդված 3. Oրենսգիրքի 1087.2-րդ հոդվածի՝

1) վերնագրում «կոնվենցիոն» բառը փոխարինել «հիմնարար» բառով,

2)1-ին մասում «կոնվենցիոն» բառը փոխարինել «հիմնարար» բառով,

3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Եթե սույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածում սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին»։

4) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Հատուցման չափը չի կարող գերազանցել՝

1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը՝ սույն օրենսգրքի162.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, ինչպես նաեւ նույն հոդվածի3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,

2) նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ սույն օրենսգրքի162.1 հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:»,

5) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումըհաստատելու պահանջի հետ միասին՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատելու դեպքում՝ դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ քան2 ամսվա, բայց ոչ ուշ քան 1 տարվա ընթացքում։

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետեւանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնիպաշտոնատար անձի մեղքի առկայությունը»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: