Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում

Նախագիծ

Կ-9192 -12.12.2015-ԳԿ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 9-րդ «Հեռահողորդակցության բնագավառ» բաժնում.

1) 9.6-րդ կետի 9.6.1.3-րդ ենթակետի «տարեկան» բառից հետո լրացնել «(բացառությամբ անոլոգային հեռարձակումների)» բառերը:

2) Լրացնել նոր 9.8-րդ  կետ հետեւյալ բովանդակությամբ`
 
 «9.8  Մասնավոր մուլտիպլեքսորի
 գործունեություն համար  տարեկան
 բազային տուրքի
100.000-ապատիկի
չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից։