Armenian ARMSCII Armenian
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
ՆԱԽԱԳԻԾ

Կ-927-29.12.2015-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-501-Ն oրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ մանրածախ առեւտրի ոլորտում իրականացվող այն գործարքների դիմաց ընդունվող վճարումների, որոնց մասով ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով եւ ձեւով դուրս է գրվում ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվ» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: