Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9763-01.04.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Տուգանքի կատարումը

1. Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (այսուհետ` պրոբացիայի ծառայության շահառու) մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ՝ մարմին), իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող պրոբացիայի ծառայության շահառու դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատարանի որոշման մեջ նշված վայրի մարմինը:

2. Տուգանք նշանակելու մասին դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ձեւով ուղարկում է ծանուցագիր՝ մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելու պահից: Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

3. Պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ եւ ամբողջությամբ վճարել դատավճռով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը ներկայացնելով պատիժը կատարող մարմին:

4. Պրոբացիայի ծառայության շահառուի մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է  այցելել նրա բնակության վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, ինչի մասին կազմվում է արձանագրություն:

5. Տուգանք նշանակելու մասին դատական ակտի հիման վրա եւ դրա շրջանակներում, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին պրոբացիայի ծառայության մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է տուգանքի ձեւով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը:

6. Պատժի չկրած մասը տուգանքով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը պրոբացիայի ծառայության համապատասխան մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը եւ յոթօրյա ժամկետում պրոբացիայի ծառայության համապատասխան մարմին ներկայանալու մասին պրոբացիայի ծառայության շահառուի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

7. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում ՀՀ ոստիկանություն:

8. Դատարանի կողմից նշանակված տուգանքի կատարումից հետո պրոբացիայի ծառայությունը օրենքով սահմանված կարգով  ծանուցում է դատարան` պատիժն ի կատար ածելու մասին:

9. Դատարանի որոշմամբ նշանակված տուգանքի կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

10. Տուգանքի վճարումը երկարաձգելու կամ մաս առ մաս վճարելու դեպքում յուրաքանչյուր անգամ  սահմանված ժամկետում եւ չափով պրոբացիայի ծառայության շահառուի կողմից վճարված  տուգանքի  անդորրագիրը յոթօրյա ժամկետում չներկայացվելու կամ դատարանի կողմից սահմանված  ժամկետում կամ չափով այն չվճարվելու դեպքում  պրոբացիայի ծառայությունը կատարում է սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված գործողությունները:

11. Դատարանի կողմից տուգանք նշանակելուց հետո պրոբացիայի ծառայության շահառուի նյութական վիճակի վատթարացման հետեւանքով տուգանքը վճարելու հնարավորությունից զրկվելու դեպքում, պրոբացիայի ծառայության շահառուի կարծիքը հաշվի առնելով, պրոբացիայի ծառայությունը տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը երկարաձգելու, նշանակված տուգանքի չվճարված մասի վերահաշվարկ կատարելու կամ հանրային աշխատանքներ նշանակելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

12. Տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց հետո պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուին տալիս է տեղեկանք պատիժը կրած լինելու մասին եւ դրա մասին հայտնում է ՀՀ ոստիկանություն, իսկ եթե տուգանքի վճարումը հետաձգվել կամ տարաժամկետվել է՝ նաեւ համապատասխան որոշումները կայացրած դատարաններին:»:

Հոդված 2. Օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ եւ 35-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը

1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժի կատարումն ապահովում է  որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատապարտված անձի (այսուհետ` պրոբացիայի ծառայության շահառու) մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ՝ մարմին), իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող պրոբացիայի ծառայության շահառու դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատարանի որոշման մեջ նշված վայրի մարմինը:

2.Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին դատական ակտը ստանալուց հետո անհապաղ պրոբացիայի ծառայողը պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան ուղարկում է ծանուցագիր՝ մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործը, վերահսկողության պլանը, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելու պահից: Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում նշանակելու մասին դատական ակտի հիման վրա եւ դրա շրջանակներում, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին պրոբացիայի ծառայության մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձեւով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը:

4. Պրոբացիայի ծառայության շահառուի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրելու դեպքում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձեւով պատժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելու ժամկետով կասեցման մասին որոշումն ընդունում է պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնի ղեկավարը: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության ավարտից կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց հետո որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարման կասեցումը վերացվում է պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնի ղեկավարի որոշմամբ եւ շարունակվում ընդհանուր հիմունքներով:

5. Պատժի չկրած մասը որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձեւով պատիժը փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը պրոբացիայի ծառայության համապատասխան մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը եւ յոթօրյա ժամկետում համապատասխան մարմին ներկայանալու մասին պրոբացիայի ծառայության շահառուի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

6. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում ՀՀ ոստիկանություն:

7. Դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայողը անհապաղ պրոբացիայի ծառայության շահառուի աշխատավայրի վարչակազմին կամ իրավասու մարմիններին է ուղարկում դրա պատճենը եւ ծանուցում պատժի կատարման մասին:

8. Դատարանի որոշմամբ նշանակված որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

9. Դատարանի կողմից նշանակված որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դեպքում պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է հաշվառման ներկայանալուց հետո յուրաքանչյուր ամիս աշխատավայրից տեղեկանք ներկայացնել զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ, իսկ նոր աշխատանքի անցնելու դեպքում՝ հնգօրյա ժամկետում՝ տեղեկանք զբաղեցրած նոր պաշտոնի մասին: Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված եւ չաշխատող պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է յուրաքանչյուր ամիս գրավոր հայտարարություն ներկայացնել արգելված գործունեությամբ չզբաղվելու կամ չաշխատելու մասին:

10. Պրոբացիայի ծառայության շահառուի նոր աշխատանքի վայրից տեղեկանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողը կատարում է սույն հոդվածի 7-րդ մասում նշված գործողությունները:

11. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները պարտադիր են պրոբացիայի ծառայության շահառուի աշխատավայրի վարչակազմի, ինչպես նաեւ այն մարմինների կամ կազմակերպությունների համար, որոնք իրավասու են նման գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տալ կամ վերացնել այն:

12. Պրոբացիայի ծառայության շահառուի աշխատավայրի վարչակազմը՝

1) ապահովում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջների կատարումը՝ դրա պատճենը եւ պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնի ծանուցումը ստանալու պահից հինգ օրվա ընթացքում, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկում դատավճռով` պրոբացիայի ծառայության շահառուին արգելված պաշտոնները զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից եւ արտոնություններից զրկելու ուղղությամբ՝ այդ մասին պաշտոնապես տեղյակ պահելով պրոբացիայի ծառայության մարմին.

2) պրոբացիայի ծառայության մարմնի պահանջով ներկայացնում է պատժի կատարման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր.

3) պրոբացիայի ծառայության շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը փոխելու կամ դադարեցնելու դեպքում հնգօրյա ժամկետում այդ մասին հաղորդում է պրոբացիայի ծառայության մարմին.

13.  Պրոբացիայի ծառայողը այցելում է պրոբացիայի ծառայության շահառուի աշխատավայր՝ դատական ակտի պահանջների կատարման մասին վարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

14. Եթե արգելված գործունեությամբ զբաղվելու նախկին թույլտվությունը հավաստված է դատական ակտով սահմանվածից տարբեր այնպիսի փաստաթղթով, որը տրված է ավելի երկար ժամկետով կամ պարունակում է այլ գործունեության տեսակով զբաղվելու իրավունք, ապա համապատասխան մարմինը թույլտվությունը հավաստող փաստաթղթում նշում է կատարում համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին՝ հղում կատարելով դատական ակտին եւ նշելով զրկման ժամկետը, իսկ նշում կատարելու անհնարինության դեպքում թույլտվությունը հավաստող փաստաթուղթն անվճար փոխարինում է մեկ այլ ժամանակավոր փաստաթղթով:

15. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձեւով պատժի ժամկետի ավարտից հետո պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուին տալիս է տեղեկանք պատիժը կրած լինելու մասին եւ դրա մասին հայտնում է ՀՀ ոստիկանություն, ինչպես նաեւ համապատասխան որոշումները կայացրած դատարաններին:

Հոդված 4. Օրենսգրքի 32-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 32. Հանրային աշխատանքների կատարումը

1. Հանրային աշխատանքների կատարումն ապահովում է հանրային աշխատանքների դատապարտված անձի (այսուհետ` պրոբացիայի ծառայության շահառու)   մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ՝ մարմին), իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող պրոբացիայի ծառայության շահառուի դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատարանի որոշման մեջ նշված վայրի մարմինը:

2. Հանրային աշխատանքների նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ստանալուց հետո անհապաղ պրոբացիայի ծառայողը պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան ուղարկում է ծանուցագիր՝ մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործը, վերահսկողության պլանը եւ լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելու պահից: Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

3. Հանրային աշխատանքների նշանակելու մասին դատական ակտի հիման վրա եւ դրա շրջանակներում, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուի պրոբացիայի ծառայության մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է հանրային աշխատանքների ձեւով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, իրավունքները եւ պարտականությունները,ինչպես նաեւ դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը:

4. Պրոբացիայի ծառայության շահառուի համար որոշված աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով պրոբացիայի ծառայողը վարում է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտ, որը լրացնում, ստորագրում եւ կնքում է տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:

5. Հանրային աշխատաժամերի հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը պրոբացիայի ծառայության մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը եւ յոթօրյա ժամկետում մարմին ներկայանալու մասին պրոբացիայի ծառայության շահառուի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

7. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում ՀՀ ոստիկանություն:

8. Դատարանի որոշմամբ հանրային աշխատանքների կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

9. Դատական ակտի պատճենը եւ դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթը ստանալուց հետո պրոբացիայի ծառայությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցում է դատարան՝ պատիժն ի կատար ածելու  մասին:

10. Հանրային աշխատանքների ձեւով պատժի կատարման վայրերը որոշելու նպատակով պրոբացիայի ծառայությունը կնքում է պայմանագրեր առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների, հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

11. Պրոբացիայի ծառայության շահառուն ներգրավվում է հանրային աշխատանքներում եւ նշանակված պատիժը կատարվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում: Հանրային աշխատանքների կատարման ընթացքում պատժի կատարումը դատարանի կողմից կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով ընդհատվել ոչ ավելի, քան մեկ անգամ:

12. Հանրային աշխատանքների ներգրավման կարգը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

13. Մարմնի ծառայողը իրավունք ունի այցելել պրոբացիայի ծառայության շահառուի աշխատավայր՝ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը վերահսկելու եւ  վարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

14. Պրոբացիայի ծառայության շահառուի կենսաթոշակային տարիքը լրանալու կամ նրան առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու կամ պատիժը կրելուն խոչընդոտող այլ ծանր հիվանդությամբ հիվանդանալու դեպքերում` պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնի ղեկավարը միջնորդություն է ներկայացնում դատարան նրան պատժից ազատելու մասին: Պատիժը կրելու ընթացքում պրոբացիայի ծառայության շահառուի հղիության կամ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքը ստանձնելու դեպքում պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնի ղեկավարը միջնորդություն է ներկայացնում դատարան պատժի կրումը հետաձգելու մասին:

15. Հանրային աշխատանքների ձեւով պատժի կրելու կարգի ու պայմանների խախտումներ են համարվում`

1) մարմնի ծանուցագիրն ստանալուց հետո յոթօրյա ժամկետում աշխատավայր չներկայանալը.

2) ծանուցվելու դեպքում առանց հարգելի պատճառների սահմանված ժամկետում մարմին չներկայանալը:

16. Պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում պրոբացիայի ծառայողը 10 օրվա ընթացքում պրոբացիայի ծառայության շահառուին ծանուցագրով հրավիրում է պրոբացիայի ծառայության մարմին, պարզում է կատարված խախտման պատճառը՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որի կապակցությամբ պրոբացիայի ծառայողը կազմում է համապատասխան արձանագրություն:

17. Հանրային աշխատանքների ձեւով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող է համարվում պրոբացիայի ծառայության այն շահառուն, ով`

1) մեկ ամսվա ընթացքում կատարել է հանրային աշխատաժամերի ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իննսուն տոկոսից պակաս հանրային աշխատանքներ` առանց հարգելի պատճառի.

2) հանրային աշխատանքների կատարման ժամանակ մեկ ամսվա ընթացքում երկուսից ավելի անգամ կոպտորեն խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները.

3) ծանուցվելու դեպքում երկու եւ ավելի անգամ անընդմեջ կամ օրենքով նախատեսված դեպքում չի ներկայացել պրոբացիայի ծառայության մարմին.

4? հրաժարվել է հանրային աշխատանքները կատարելուց::

18. Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայությունը հանրային աշխատանքների ձեւով նշանակված պատիժը ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնում  համապատասխան դատարան:

19. Հարգելի պատճառների բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին գրավոր նախազգուշացնում է հանրային աշխատանքներն օրենքով սահմանված կարգով այլ պատժատեսակով փոխարինելու հարցով դատարան դիմելու հնարավորության մասին:

20. Սույն հոդվածի 18-րդ մասով նախատեսված միջնորդությունը դատարան է ուղարկվում համապատասխան խախտման հայտնաբերման օրվանից 15 օրվա ընթացքում, որի մասին պրոբացիայի ծառայողն անհապաղ տեղեկացնում է պրոբացիայի ծառայության շահառուին եւ նրա աշխատավայրի վարչակազմին:

21. Միջնորդությունը սահմանված կարգով դատարան ներկայացնելիս պատիժը կրելու ընթացքը չի կասեցվում:

22. Պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է դատավճռով սահմանված ողջ ժամանակահատվածի ընթացքում պահպանել այն մարմինների կամ կազմակերպությունների ներքին աշխատանքային կանոնները, որտեղ նա կատարում է հանրային աշխատանքները, բարեխիղճ վերաբերմունք դրսեւորել աշխատանքին, աշխատել իր համար որոշված վայրերում, ինչպես նաեւ բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին տեղյակ պահել պրոբացիայի ծառայությանը:

23. Աշխատանքի հիմնական վայրում պրոբացիայի ծառայության շահառուին հերթական ամենամյա արձակուրդ տրամադրելը չի կասեցնում հանրային աշխատանքների ձեւով պատժի կատարումը:

24. Հանրային աշխատանքները կատարելիս ստացած վնասվածքների դիմաց փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. Հանրային աշխատանքների ձեւով պատիժն ամբողջությամբ կրելուց հետո պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին տալիս է տեղեկանք պատիժը կրած լինելու մասին, այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետությանը, պրոբացիայի ծառայության շահառուի աշխատավայրի վարչակազմին, իսկ անձնական գործն` արխիվացվում է:

Հոդված 5. Օրենսգիրքի 117-րդ, 118-րդ, 129-րդ եւ 131-րդ հոդվածներում  «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 120-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օրենքով նախատեսված դեպքերում պատժից ազատված անձանց վարքագծի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը` «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն` սույն օրենսգրքով, «Պրոբացիայի մասին» եւ «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 130-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը» բառերով:

2) 2-րդ մասում «31» թիվը փոխարինել «27» թվով.

3) 3-րդ եւ 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: