Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9831-06.04.2016,04.07.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 89-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «կրթությունը» բառերից հետո լրացնել «եւ մասնագիտական ուսուցումը» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Ազատազրկման ձեւով պատիժ կրող այն դատապարտյալներին, որոնց պատժի կրման ավարտին մնացել է վեց ամիս, ուղղիչ հիմնարկի վարչակազմը, իսկ այլընտրանքային պատիժ կրող դատապարտյալների դեպքում օրենքով նախատեսված համապատասխան ստորաբաժանումը ներկայացնում են «Զբաղվածության  մասին» ՀՀ օրենքով նախատեսված մասնագիտական ուսուցման ծրագրերը: Դատապարտյալի կողմից մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու ցանկություն հայտնելու դեպքում  ուղղիչ հիմնարկի վարչակազմը, իսկ այլընտրանքային պատիժ կրող դատապարտյալների դեպքում օրենքով նախատեսված համապատասխան ստորաբաժանումը դատապարտյալների տվյալները փոխանցում է օրենքով սահմանված լիազորված մարմնին՝ վերջիններիս զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում ընգրկվելու նպատակով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: