Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10432-25.07.2016-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30-րդ գլխի վերնագրում, 174-րդ հոդվածի վերնագրում, ինչպես նաեւ  1-ին մասում, 175-րդ հոդվածի 1-ին մասում, 176-րդ հոդվածի 1-ին մասում եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասում «հարկադիր» բառերը փոխարինել «ոչ հոժարակամ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու եւ դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու, դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման հետ կապված հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման եւ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությանը եւ ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 15 արձանագրային որոշման պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

«Հոգեբուժական օգնության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ.

Հոգեկան առողջության, ինչպես նաեւ հոգեբուժական օգնության ոլորտը կարգավորվում է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) եւ դրանից բխող այլ իրավական ակտերով: Նշված Օրենքն ընդունվել է դեռեւս 2004 թվականին, եւ դրա կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք չկարգավորված խնդիրներ:

2.1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական տեսակները: ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին»  որոշմամբ սահմանվում են բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական տեսակները՝ այդ թվում նաեւ հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը: Օրենքի անվանումը չի համապատասխանում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հասկացություններին՝ ուստի անհրաժեշտություն է առաջացել փոփոխության ենթարկել Օրենքի անվանումը՝ լրացնելով «եւ սպասարկում» բառերը:

2.2. Հոգեկան խանգարում ունեցող անձինք հասարակության խոցելի խմբերից մեկն են, որն առավել ենթակա է խարանի: «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում առկա կարգավորումը չի ապահովում հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների համալիր պաշտպանությունը: Մասնավորապես Օրենքի 6-րդ հոդվածի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Օրենքը երաշխավորում է միայն հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքները, մինչդեռ հոգեբուժական կազմակերպությունում չբուժվող հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքները մնում են չկարգավորված: 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության Կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա): Վերջինս միջազգային,  իրավաբանորեն պարտավորեցնող մարդու իրավունքների մասին պայմանագիր է, որը նպատակաուղղված է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը:  Կոնվենցիան պաշտպանում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները,  ներառյալ`  չարաշահումից,  բռնությունից եւ խոշտանգումներից պաշտպանության իրավունքը, համայնքում ընտանիքի հետ ապրելու իրավունքը,  սեփական կամքին հակառակ հոսպիտալացվելու,  կրթության,  փոխադրման եւ այլ հանրային ծառայությունների հասանելիության իրավունքը,  տեղեկատվության եւ հաղորդակցության հասանելիության իրավունքը,  զբաղվածության եւ պատշաճ կենսամակարդակի իրավունքը, սոցիալական արդարության հասանելիության իրավունքը:

Կոնվենցիայով ամրագրված իրավունքները վերաբերում են  հոգեկան խանգարում ունեցող բոլոր անձանց՝ անկախ վերջիններիս հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու հանգամանքից:  Ուստի խնդիր է հանդիսանում հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների օրենսդրական ամրագրումը` հիմք ընդունելով վերը նշված Կոնվենցիայով ամրագրված կարեւորագույն իրավունքները: Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անդամ պետությունները հանձն են առնում ապահովելու եւ սատարելու բոլոր անձանց մարդկային իրավունքները եւ հիմնարար ազատությունները` առանց հաշմանդամության վրա հիմնված որեւէ խտրականության: Այդ նպատակով անդամ պետությունները հանձն են առնում.

«ա) ընդունել համապատասխան օրենսդրություն, վարչական եւ այլ միջոցներ, որոնք կապահովեն սույն կոնվենցիայով նախատեսված իրավունքները.

բ). գործադրել համապատասխան քայլեր, ներառյալ` օրենսդրություն, որոնք անհրաժեշտ են փոփոխելու կամ վերացնելու գոյություն ունեցող օրենքները, կանոնակարգերը, սովորույթները եւ պրակտիկան, որոնք ներկայացնում են խտրականություն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ…»:

 Ուստի Հայաստանի Հանրապետությունը միանալով նշված Կոնվենցիային,  պարտավորվել է պաշտպանել այն բոլոր իրավունքները,  որոնք արտացոլված են այդ փաստաթղթում, որը հնարավոր է  «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու դեպքում:

Բացի այդ, ՀՀ Սահմանադրությունը սահմանում է միայն մարդու հիմնական իրավունքները եւ ազատությունները, մինչդեռ հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներում անձինք ունեն յուրահատուկ իրավունքները, որոնց պաշտպանության կարեւոր պայմաններից մեկը պետության կողմից դրանց ճանաչումն եւ ամրագրումն է` դրանով ապահովելով իրավունքների իրացման հստակ երաշխիքներ:

Խնդրահարույց է նաեւ որեւէ պացիենտերի համար որեւէ պարտականություն սահմանված չլինելու առկա բացը, հաշվի առելով, որ հոգական խանգարումների առկայությունը ոչ միշտ է անգործունակության հանգեցում եւ բազմաթիվ հիվանդներ գիտակցում են եւ իրենց արարքները եւ դրանց հետեւանքները, ուստի եւ պարտավոր են հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում կրել որոշակի պարտականություններ:

2.3. Մեկ այլ խնդիրն է գործող օրենքով դատահոգեբուժական փորձաքննությունների հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունների չկարգավորվածությունը: Դատահոգեբուժական փորձաքննությունների արդյունքում տրվող ախտորոշումները եւ եզրահանգումները ամբողջվին պայմանավորված են բժշկի արհեստավարժության, հիվանդության ծանրության եւ այլ սուբյեկտիվ հանգամանքներով, որոնց պարագայում սխալվելու ռիսկը մեծանում է, դրանից բխող բոլոր բացասական հանգամանքներով, որոնք շաղկապվում են քաղաքացու հետագա ճակատագրի, արդարադատության իրականացման, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ոտնահարման հետ: Մինչդեռ հանձնաժողովային քննության արդյունքում այդ ռիսկը էականորեն նվազում է: Բացառապես հանձնաժողովային փորձաքննություն է իրականացվում Ավստրիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իռլանդիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում (աղբյուր` Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հարկադիր բուժումը կարգավորող օրենսդրությունը եւ պրակտիկան Եվրամիության երկրներում, Սալիզե, Դրեբինգ, Փեյտց) որտեղ հոգեկան առողջության մասով իրականացվող փորձաքննություններին ներառված են առնվազն 2 փորձագետ: Ուստի անհրաժեշտություն է առաջանում օրենքով ամրագրել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման հանձնաժողովային բնույթը, ինչպես նաեւ սահանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգին, ժամկետներին վերաբերող դրույթները՝ դրանք ամրագրելով առանձին գլխով:

2.4. Միասնականացման կարիք ունի նաեւ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման, փոփոխման եւ դադարեցման կանոնակարգման հետ կապված հարցերը: Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն անձի առողջանալու կամ նրա հիվանդության բնույթի այնպիսի փոփոխության դեպքում, երբ վերանում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու անհրաժեշտությունը, դատարանը բժշկական հաստատության եզրակացության հիման վրա որոշում է կայացնում դրանց կիրառումը դադարեցնելու մասին: Մինչդեռ նույն օրենսգրքի համաձայն պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը դադարեցնելն իրականացնում է դատարանը՝ պատիժն ի կատար ածող մարմնի միջնորդությամբ՝ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Ուստի անհրաժեշտ է միասնական մոտեցում ձեւավորել եւ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների դադարեցման հիմք սահմանել հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունը:

2.5. Կարգավորված չեն ոչ հոժարակամ, ինչպես նաեւ հարկադիր բուժման դեպքերում հիվանդի վիճակի (բարելավում, հետընթաց) վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հետ կապված հարցերը, ինչը սահմանափակում է հիվանդի հարկադիր բուժումը դադարեցնելու իրավունքը:

2.6. 2015 թվականի մայիսի 18-ին ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում են անձնական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները: Հաշվի առնելով հոգեկան խանգարում ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական հաստատություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պահպանության կարեւորությունը, անհրաժեշտություն է առաջացել Նախագծով սահմանել դրույթներ կապված բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ, դրանց այլ անձանց փոխանցելու պահանջները, տվյալների բազաների վարման նպատակների, դրանց բովանդակության, բազաներում պահվող տվյալների պահպանության ժամկետների հետ եւ այլն՝ համահունչ դարձնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցմանը, ինպես նաեվ այդ անձանց մասին վարվող  տվյալների բազաների վարմանը ներկայացվող պահանջները եւ նպատակները սահմանող գլուխը մշակելիս ուսումնասիրվել եւ ընդհանրացվել են Կանադայի, Լատվայի, Լիտվայի, Իսպանիայի հատուկ կատեգորիայի անձնական տվյալների ոլորտը կարգավորող օրենսդրությունների մի շարք մոտեցումներ:

2.7. 2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի մեջ են մտել Սահմանադրության փոփոխությունները, որի 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի կարգավորումներով պայմանավորված առաջացել անհրաժեշտություն խմբագրել ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմքերը եւ առավել հստակ կանոնակարգել այդ ընթացակարգը` սահմանելով նաեւ մինչեւ դատարանի որոշումը հոգեկան խանգարումով տառապող անձին տրամադրվող հոգեբուժական բժշկական օգնության եւ սպասարկման ծավալը:

2.8. Գործող օրենքով սահմանված չեն հոգեկան խանգարումներով տառապող անձանց հաշվառման կարգը, մինչդեռ պրակտիկայում այն առկա եւ կարեւոր նախապայման է ինչպես պետության կողմից անվճար դեղերի հատկացման, պատշաճ բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու, այնպես էլ պետության կողմից տրվող տարբեր թույլտվությունների (զենք կրման, վարորդական իրավունք) տրամադրման համար: Ուստի անհրաժեշտություն է առաջացել  կանոնակարգել հաշվառման  եւ հաշվառումից  հանելու գործընթացը:

2.9 Գործող օրենքում սահմանված չեն ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների  նկարագիրը, դրանց կիրառման ընդհանուր կարգը, նկատի ունենալով, որ դրանց մասով իրավական կարգավորումների բացակայությունը ռիսկային է անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, Էստոնիայի «Հոգեկան առողջության մասին» օրենքի կարգավորումների ուսումնասիրության արդյունքում նախագծում ներառվել են ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների կիրառման կարգի , ընդհանուր նկարագրի վերաբերյալ:

2.10. Օրենքում  տրվում են հասկացություններ, որոնք Օրենքում չեն կիրառվում, ինչպես նաեւ առկա են միեւնույն հասկացությունների տարբեր ձեւակերպումներ, կրկնություններ, բացակայում է օրենքի կառուցվածքի համակարգվածությունը: Առկա են նաեւ օրենսդրական տեխնիկայի կանոնների այլ խախտումներ, ինչպես նաեւ այլ թերություններ, որոնք Օրենքի կիրառման ընթացքում խնդիրներ են առաջացնում:

2.11. Նախագծի ներկայացմամբ  առաջարկվում է համապատասխանաբար ընդունել նաեւ   «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Վերը նշված խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ծավալվել են «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում  լայնածավալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն ուղղված միջոցառումներ, որի արդյունքում ակնկալվում է բարելավել բնակչության հոգեկան առողջության պահպանումը, հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, հստակեցնել հոգեբուժական օգնության տրամադրման գործընթացների իրավական կարգավորումները:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը:

Նախագծերով առաջարկվում է՝

1. փոփոխության ենթարկել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի վերնագիրը՝ պայմանավորված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի տերմինաբանությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված,

օրենսդրորեն ամրագրել հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, հստակեցնել իրավունքների սահմանափակման դեպքերը եւ դրանց մասին հոգեկան խանգարումներով տառապող անձանց օրինական ներկայացուցիչներին ծանուցելու կարգը: Օրենքի նախագծով առաջին անգամ սահմանվում են պացիենտների (գործունակ) պարտականությունները, որոնց սահմանման հիմք են հանդիսացել միջազգայնորեն հայտնի բժշկական հաստատությունների  (Ջ.Հոպկինսի անվան հիվանդանոց, UCLA-ի հիվանդանոցային կենտրոններ, ՌԴ օրենսդրություն) կողմից սահմանված  պացիենտների պարտականությունները, սակայն հաշվի առնելով հոգեբուժական օգնության եւ սպասարկման առանձնահատկությունները,  սահմանվել է դրանց նվազագույն ցանկ:

2.սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ եւ պայմաններ,

3.սահմանել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդների ընդհանուր նկարագիրը, դրանց կիրառման ընթացակարգեր սահմանելու լիազորություն տալով կառավարությանը:

4. ապահովել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների փոփոխման կամ դադարեցման կանոնակարգման միասնական մոտեցումը՝ համապատասխան փոփոխություն կատարելով ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ տերմինների միասնականացման նպատակով փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

5. սահմանել ոչ հոժարակամ, ինչպես հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ` նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով,

6. նախատեսել հոգեկան խանգարում ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական հաստատություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները,

7. սահմանել բժշկական օգնության եւ սպասարկման կառուցվածքը,

8. գործող մեխանիզմներ սահմանել՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնելով նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

5.  Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել հոգեկան խանգարում ունեցող  անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, ապահովել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան խանգարում ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված եւ հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն դրական ազդեցություն կունենա հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների իրացման, դրանց համալիր պաշտպանության ապահովման, դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան խանգարում ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված եւ հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորման ապահովման տեսանկյունից:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն կարող առաջանալ:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր վերաբերյալ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` սահմանվում է  հոգեկան խանգարումով տառապող անձանց իրավունքների իրականացման ընթացակարգը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է հոգեկան առողջության ոլորտում առաջացող հարաբերությունների համալիր կարգավորմանը, մասնավորապես` ակնկալվում է բարելավել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրացումը, ինչպես նաեւ սահմանվում են մեխանիզմներ դրանց պաշտպանության համար եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաեւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՐՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը իրականացվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական ազդեցության կարգավորման տեuանկյունից ունեն չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա ազդեցության կարգավորման տեսանկյունից`  դրական ազդեցություն: